Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի 2025 թվականին

 

Հունիսի 26, Երևան. Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը տեղեկացնում է, որ Ճապոնիայի Տակասակի քաղաքում Թումոյի ղեկավարներ Մարի Լու Փափազյանը և Բեկոր Փափազյանը և Գունմա պերֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն ստորագրել են համաձայնագիր, ըստ որի Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման դռները կբացի գալիք տարվա ամռանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Համոզված եմ, որ Թումո Գունման կդառնա մեր երկրում բազմաթիվ Թումո կենտրոններից առաջինը և ճանապարհ կհարթի դեպի ավելի ամուր ՏՏ հարաբերություններ Հայաստանի և Ճապոնիայի միջև», – ընդգծեց պարոն Յամամոտոն: 

Թումոյի հեղինակային կրթական ծրագրի կիրառմամբ՝ կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների:

«Թումոն սովորելու մասին է: Մեզ համար կարևոր է ինչպես ճապոնացի պատանիներին սովորելու նոր հնարավորություններ ընձեռելը, այնպես էլ միջազգային գործընկերներից սովորելը», – նշեց Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանը:  
Ներկայումս Թումո կենտրոններ են գործում աշխարհի ութ քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհեյմում, Կոիմբրայում, Կիևում, Տիրանայում և Բեյրութում: Նախատեսվում է նաև բացել նոր կենտրոններ Ամստերդամում, Լոս Անջելեսում և մի քանի այլ քաղաքներում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլոր նկարները ներբեռնել այստեղից։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Թումոյի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի հետ (+374 77 332 821, [email protected]):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով