Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հունիսի 16-ին, ժամը 21:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 4 հասցեի մոտակայքում բախվել են «Toyota HiAce», «Toyota Corolla» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1987 թ․) և «Hyundai» (վարորդ՝ Մ․ Պ․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Տուժածներ Ա․ Կ․-ն (ծնված 1967 թ․) և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1961 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Corolla» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով