ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի  գործընկերների հետ

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի գործընկերների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ կապված համատարած հայտարարագրման, անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման և հետբացթողումային հսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ: Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք այլ ծրագրեր, մասնավորապես` պետական տուրքի, դրոշմանիշային վճարների, ինչպես նաև մաքսային միասնական հաշվի էլեկտրոնային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվելիք աջակցության ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աջակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով