Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, նաեւ՝ մտահոգ։ Նա ոչ մի բառ չի ասել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասին, անգամ չի ուղղորդել, թե ինչպես պահեն իրենց ՔՊ-ականներն այս օրերին, որ ավելորդ հույզեր չբորբոքեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե ինչու են իշխանականներն այս խառնակ ժամանակներում կրթական թեմաներ քննարկում եւ պետության մասին մտավարժանքներ անում, անգամ ՔՊ-ականները չեն կարողանում հասկանալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 05․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով