Սրտատրոփ սպասում են փակ հանդիպմանը․«Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանական իշխող ուժն այսօր փակ հանդիպումներ կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ: 2 նախագահների պաշտոնավարման ժամկետը լրացել է, Նիկոլ Փաշինյանը երկուսին էլ երկրորդ շանսն է տվել՝ առաջադրելով նույն պաշտոնում: Ընտրությունը կկատարվի խորհրդարանում՝ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նիստերին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորները ֆորմալ հանդիպումներ կունենան թեկնածուների հետ, բայց նրանց ընտրությունը կարելի է կայացած համարել։ ՔՊ-ականները հիմա սրտատրոփ մի հանդիպման են սպասում` Փաշինյանի հետ փակ հանդիպմանը: Նա սովորաբար արտերկրյա այցերից հետո հանդիպում է թիմակիցների հետ, հուշում, թե ինչ կարծիքներ հայտնեն, ինչ բովանդակության հարցազրույցներ տան։ Խոսքը մյունխենյան եւ փարիզյան այցերի մասին է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22․ 02․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով