Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում երեկ աշխատանքային ժամին խրախճանք են կազմակերպել։ Մեզ պատմեցին, որ ընդհանուր բաժնի աշխատակիցներից մեկը՝ Սոնա անունով, ով ազատվել է նախկին թաղապետի կողմից եւ օրերս վերականգնվել «Հանրապետություն» կուսակցության քվոտայով թաղապետ դարձած Ռոմիկ Մխիթարյանի հրամանով, որոշել է մաղարիչ անել իր վերադարձի առիթով եւ գինարբուք է կազմակերպել թաղապետարանի շենքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թաղապետ Մխիթարյանը երեկ սկզբում չորով փորձեց հերքել խրախճանքի մասին լուրը, սակայն որոշեց, այնուամենայնիվ, ստուգել, ավելի ուշ զանգահարեց եւ հաստատեց մեր տեղեկությունը՝ բացատրելով, թե ալկոհոլ չեն օգտագործել։ «Եղել է թխվածք, հյութ եւ այլն, ոգելից չի եղել»,- ասաց Մխիթարյանը՝ չհերքելով խրախճանքի լուրը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 06․ 12․ 23 թ համարում։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով