Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում հնդիկ է հանկարծամահ եղել. shamshyan.com

 

Դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում՝ հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 09:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 08:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով հիվանդանոցում հանկարծամահ է եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկաններին և քննիչներին բժիշկները հայտնել են, որ մահացածը իրենց մոտ է տեղափոխվել «Կոլապս, հանկարծակի սրտային մահ» ախտորոշմամբ, ինչն էլ դարձել է հանկարծամահության պատճառ:Ոստիկանները և քննիչները պարզել են նաև, որ մահացածը Հնդկաստանի հանրապետության քաղաքացի Մոհամմադ Այլասինն է:Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով