Քարաթափում Տաթև-Լծեն ավտոճանապարհին

Նոյեմբերի 30-ին, ժամը 23:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քարաթափման հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը (մոտ 1 խմ) հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով