ՃՏՊ Աբովյան քաղաքում․ կա տուժած

Նոյեմբերի 30-ին, ժամը 23։29-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ս. Մնացականյան և Ռոսիայի փողոցների խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ո․, ծնված 1989 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «Kia» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Պ․)․ «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, գազի արտահոսք չկա:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով