Այրվել է խոտածածկույթ

Նոյեմբերի 26-ին, ժամը 15։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծավան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության սահման ընկած տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։20-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով