Հոկտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

 

Երևան քաղաքում`  
Հոկտեմբերի 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրապետության տարածքում`  
Հոկտեմբերի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 5-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով