ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

Հոկտեմբերի 16-ին, ժամը 21։59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1987 թ․) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Ս., ծնված 1966 թ․)՝ բեռնված տուֆով:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն. Գ.-ն (ծնված 2016 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ արձանագրվել է Ն. Գ.-ի մահը, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել բեռնատարի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների հետ համատեղ ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով