Այրվել է ավտոմեքենա

Հոկտեմբերի 5-ին, ժամը 01։06-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի Կ. Բադոյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։22-ին, մարվել՝ 01։37-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով