Երևանի ավագանու ընտրությունները խաթարել են իշխանության անդորրը․«Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի ավագանու ընտրությունները խաթարել են իշխանության անդորրը: Քարոզարշավի վերջին օրերն են` մինչեւ սեպտեմբերի 17-ը հաշված օրեր են մնացել: Քարոզարշավին սկսել է մասնակցել նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով երեկ Հանրայինի եթերում կոչ արեց՝ ընտրել ՔՊ-ին եւ Տիգրան Ավինյանին: Բոլորին հրահանգված է ակտիվ աշխատանքներ տանել՝ լինի դա Տիգրան Ավինյանի հետ շրջայցի, թե բնակիչների հետ առանձին զրույցների տեսքով։ Այս փաստով է պայմանավորված, որ այս շաբաթվա ԱԺ նստաշրջանը, կարելի է ասել, ուղղակի գլխառադ արեցին, չնայած մոտ 50 նախագիծ էր ընդգրկված օրակարգում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

: Խորհրդարանը հազիվ օրուկես նիստ արեց, երեկ կեսօրից հետո օրակարգն արդեն սպառված էր, իսկ առավոտյան, երբ քվեարկում էին նախորդ օրը քվեարկած նախագծերը, պարզվեց, որ ՔՊ-ն «տեղում չէ», եւ սահմանադրական նախագիծն անցկացնելու բավարար ձայներ՝ 63 կողմ չկա խորհրդարանում: Ստիպված՝ ընդմիջում վերցրին եւ քարոզարշավի մասնակից պատգամավորներին խորհրդարան բերման ենթարկեցին, որ քվեարկությունն իրականացնեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13. 09․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով