Այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:33-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Օձուն-Արևածագ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արդվի գյուղի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում է «UAZ» մակնիշի ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։49-ին, մարվել 22։06-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով