Monthly Archives: Ապրիլի 2023

Փողոցի պայքարով պետք է բռունցքվենք, հավատանք հաղթանակին և հասնենք մեր նպատակին.Գևորգ  Գևորգյան.

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը  գրում  է Ժողովրդին բարոյահոգեբանական ապատիայի մեջ պահելով, զրկում են սեփական ճակատագիրը որոշելու իրավունքից։ Այս իրավիճակում մենք հայրենիք ենք տանուլ տալիս, իսկ հայենադավերը քաղաքական աճուրդի են հանում պետությունը, այս կամ այն աշխարհաքաղաքական բևեռից անձնական անվտանգության երաշխիքներ կորզելու ու փախուստի դիմելու նպատակով։ Արդյունքում զոհաբերվելու է հասարակ քաղաքացին, և որպեսզի դա տեղի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ:Տեղեկացնում  է  երրորդ  նախագահի  գրսենյակը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նաջարյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան մասին: Վարդգես Նաջարյանը մեր ազգային այն գործիչներից էր,… Կարդալ ավելին »

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

Ապրիլի 27-ին, ժամը 16:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Opel Astra F» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված… Կարդալ ավելին »

Հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար Սամվել Վարդանյանին մեկուկես ժամով ձերբակալելու որոշումը բողոքարկեցինք. Մելիքյան

  Քիչ առաջ Սամվելի հետ բողոքարկեցինք հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար նրան մեկուկես ժամով ձերբակալելու որոշումը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Պետք է փորձենք այսուհետ հետևողական լինել և բողոքարկել անգամ տասը րոպեով ապօրինի ձերբակալման որոշումները։ Վարույթի հետագա ընթացքի մասին հանրությանը կիրազեկենք լրացուցիչ»,- գրել է Մելիքյանը։

Ապրիլի 27-28-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

  Հանրապետության տարածքում` Ապրիլի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում` Ապրիլի 27-28-ը… Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահը Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» միջազգային համաժողովին

  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունն, ապրիլի 27-ից 28-ը, Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային համաժողովին: Երկօրյա համաժողովը համատեղ կազմակերպվել է ՌԴ դաշնային հարկային ծառայության և ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի կողմից:  Համաժողովը նվիրված է հարկային վարչարարության վերափոխման ոլորտում առաջավոր փորձի ու նորարարությունների փոխանակմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական… Կարդալ ավելին »

2023թ. առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են շուրջ 70%-ով

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։ Այսպես՝ 2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով՝ հիմնականում պայմանավորված բազայի էֆեկտի ազդեցությամբ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) դինամիկան 2023թ. ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ՝ նախորդ տարվա աճի դանդաղման ամիսներին, ընթացիկ տարում գրանցելով աճի արագացում և ընդհակառակը (այս երևույթը կոչվում է բազայի էֆեկտ): Սա… Կարդալ ավելին »

Սոցցանցում կան «կերպարներ» որոնք պարզվում է ամեն ինչի մասնագետ են ու այնպիսի առոգանությամբ են կառուցում իրենց «քննադատությունը», որ սկսում ես մտածել դրանց ադեկվատության մասին.Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում   է  Սոցցանցում կան «կերպարներ» որոնք պարզվում է ամեն ինչի մասնագետ են ու այնպիսի առոգանությամբ են կառուցում իրենց «քննադատությունը», որ սկսում ես մտածել դրանց ադեկվատության մասին: Ցավալի է, որ այդ մարդիկ, հրապարակային խոսք ասելուց առաջ իրենց նեղություն չեն տալիս թեմային խորքային տեղեկանալ: Հատկապես, որ այն վերաբերում… Կարդալ ավելին »

Հակասություն, թե՞`դիտավորություն.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է. Առաջին հայացքից Նիկոլ Անհողի այս մտքերը մեկը մյուսին հակասում են… Բայց իրականում Նիկոլը շարունակում է առաջ տանել իր հակառուսական գիծը. Նա իբր “ռևերանս” է անում Ռուսաստանին` թե բա “միայն ՌԴ֊ն պետք է վերհսկողություն սահմանի Լաչինի միջանցքում”, բայց երկրորդ արտահայտությամբ ուղղակի ցույց է տալիս, որ ՌԴ֊ն չի կարող… Կարդալ ավելին »

Չալաբյանն Աննա Հակոբյանին առաջարկում է ներողություն խնդրել հայ ժողովրդից զրպարտության համար

  Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը վարչապետի տիկին Աննա Հակոբյանին առաջարկում է ներողություն խնդրել հայ ժողովրդից զրպարտության համար: Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, նշել է. «Այս ամսվա սկզբին, ես գրել էի նրա մասին, որ ելույթ ունենալով Աճարկուտ գյուղում, “Հայկական ժամանակ” կայքի խմբագիր և զուգահեռաբար նաև գործող վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ պատերազմի օրոք մենք… Կարդալ ավելին »