Monthly Archives: Հունիսի 2022

Ինչպես քայլիստուհի «Եկատերինը» դարձավ «Եկատերինա».Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.   Լուսանկարներում պատկերվածը նույն մարդն է՝ քայլիստուհի երեսփոխանուհի Թագունին է… Սա աչքի էր ընկում ոչ միայն իր տարատեսակ տգետ մտքերով, ոտանավոր արտասանելով, անհոդաբաշխ խոսքով և յուրահատուկ քծնանքով դեպի Նիկոլը, ում պաշտոնը «վարչապետ» բառը նախադասության մեջտեղում մեծատառով էր գրում,այլև իր աչքի ընկնող տեսքով… Ինչպես ասում են՝ ֆուլ «Եկատերին»… Կարդալ ավելին »

Գնդապետին հայհոյած ոստիկանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դիմադրության շարժման հանրահավաքների եւ երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգեւատրվել են գումարով, մեդալներով, ոմանց բախտը բերել է՝ պաշտոններն են բարձրացրել։ Մենք գրել էինք, որ ակտիվիստ խեղդող բերետավորը՝ Արթուրը, «Կյաժ» մականունով, պաշտոնի բարձրացում է ստացել։ Ի դեպ, նա այն ոստիկաններից է, որ միջոցառումներին ուղեկցում է… Կարդալ ավելին »

Լարսի մասին

  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Չարենցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ մասնակի, Չարենցի փ. 125-153 սեփական տներ, Վարդանանց փ. 22 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սևաստոպոլյան փ. 67/4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,… Կարդալ ավելին »

Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրնիբուն ու տքնաջան աշխատելու իմիտացիա ստեղծող Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ: Ինչքան էլ տեսախցիկների առջեւ բարկանում ու մատ է թափ տալիս, թե դժգոհ է թաղապետերի, քաղաքապետարանի տարբեր վարչության աշխատակիցների գործունեությունից, դրանից մայրաքաղաքի հիմնախնդիրները՝ աղբահանությունը, կանաչապատումը, տրանսպորտային ցանցի կարգավորումը, վերջնական լուծում չեն ստանում: Մամուլը… Կարդալ ավելին »

Իշխանությունը հերթական անգամ պատրաստվում է հարվածել Գագիկ Ծառուկյանին ․ «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին սպասվող արտահերթ նիստերից մեկում ՔՊ-ն կսղղացնի մի շարք աղմկահարույց նախագծեր, որոնց թվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5 հազար դրամով եւ մեկ տոննայի համար սահմանել 9 հազար դրամ, իսկ ներկրվող կլինկերի տուրքը վերացնել: Հիշեցնենք․ 2019 թվականին ներկրվող ցեմենտի… Կարդալ ավելին »

Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների փոխանցմամբ՝ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 1-ին, ինչի ժամանակ, ըստ երեւույթին, շարժման լիդերներն իրենց ելույթներում կանդրադառնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու մասին հայտարարությանը: Թե ինչ կհետեւի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո, դժվար է ասել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն,… Կարդալ ավելին »

ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է . «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած վարչապետության մեկ տարվա առիթով հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե գործադիրում չեն կարող լինել «թեւեր»․ «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող եմ լինել վարչապետ, որի իշխանության ներսում կարող են լինել թեւեր… եթե ի հայտ գան թեւեր, ես կկտրեմ», այսօր իշխանական թիմում ոչ միայն բազմաթիվ թեւեր են… Կարդալ ավելին »

Վարդազարյանի դեմ ԲԴԽ որոշումը կբողոքարկվի. «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ՝  հունիսի 23-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի որոշումը, որով վերջնականապես կասեցրեց նրա լիազորությունները՝ որպես դատավորի եւ ԲԴԽ նախագահի։ Դրանից անցել է արդեն յոթ օր, սակայն Ռ․ Վարդազարյանի կողմից որեւէ արձագանք չկա։ Թեեւ նա ավելի վաղ ակնարկել էր, որ եթե կասեցվի, հնարավոր է… Կարդալ ավելին »