ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արթուր Ղազինյանը գրում է
Երկու տարի է, ինչ ՔՊ տարբեր տրամաչափի միավորներ արտաբերում են « դա մերը չէր», կամ «դա ուրիշի հող էր» արտահայտություններ, որոնք լսելիս ցանկացած Հայ մարդու մարմնով սարսուռ է անցնում:
Այդ տարաքի ամեն մետրի վրա Հայ զինվորի մեկ լիտր արյուն է թափված:
Հիմա դա մերն է, թե՞ չէ:
Այդ տարածքի վրա հայեր են բնակվում, ընտանիքներ են կազմվում, երեխաներ են ծնվում, տներ են կառուցվում:
Հիմա դա մերն է, թե՞ չէ:
Այդ տարածքում գտնվում են հայկական պատմամշակությային հուշարձաններ, եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ:
Հիմա դա մերն է, թե՞ չէ:
Հայերն ասում են դա մենք ազատագրել ենք, իսկ ադրբեջանցիներն ասում են գրավել եք:
ՔՊ որոշ միավորներ կրկնում են ադրբեջանցիներին և պնդում են, որ մենք դա գրավել ենք, դա մերը չէր:
Ու այսքանից հետո ուզում ենք որ մեզ հարգե՞ն, ընդունե՞ն,մեր հետ խոսե՞ն, բանակցե՞ն:
Տվողի հետ չեն բանակցում, չեն խոսում, չեն հարգում:
Ուղղակի գլխին տալիս ու տանում են . . .