Ադրբեջանը կրկին տարածել է ապատեղեկատվություն. ՀՀ ՊՆ-ն հերքել է` Ադրբեջանի դիրքերը չեն գնդակոծվել

 

Ադրբեջանը կրկին տարածել է ապատեղեկատվություն թե, իբր, գնդակոծվել են արևելյան հատվածում տեղակայված Ադրբեջանի դիրքերը: Հերքումը տարածել է ՀՀ ՊՆ-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով