Monthly Archives: Մարտի 2022

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում.Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ   Կարեն Վրթանեսյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է. Այս տեքստի համահեղինակներից եմ։ Կազմողների մեջ չկան հասարակական կամ քաղաքական գործիչներ, ակտիվ կուսակցականներ։ Ամեն մեկը իր մոտ կհրապարակի նույն տեքստը։ Ցանկացած ոք, ով տեսնում է Հայաստանի (ներառյալ Արցախի) վրա կախված մոտալուտ մահացու վտանգը, կարող է միանալ այս կոչին այն կիսելով, կամ իր մոտ արտագրելով և… Կարդալ ավելին »

Լսեք Իսրայելի պետական ​​գործիչ, դիվանագետ, «NATIV» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմիին.Արթուր Թովմասյան

Արթուր  Թովմասյանը  տեսանյութ  է հրապարակել,որին կից գրել է. Լսեք Իսրայելի պետական ​​գործիչ, դիվանագետ, «NATIV» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմիին: Նա հստակ մատնանշում է, թե ում ազդեցության տակ է գտնվում Ադրբեջանը և ինչի համար է այս օրերին այսքան ակտիվ: Կարծում եմ բոլորդ կհասկանաք, թե ով է կանգնած Ադրբեջանի սադրանքների թիկունքում և ինչ նպատակների համար: Լսելով… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք,մահվան`2 դեմք

  Հայաստանում մարտի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422519-ի: Վերջին մեկ օրում կատարվել է 2024 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2975223 է: Փաստացի այս պահին բուժվում է 2243 պացիենտ, նվազել է 89-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409987 անձ` վերջին մեկ օրում 108… Կարդալ ավելին »

Գազի տեսուչները զանգահարում են բաժանորդներին եւ զգուշացնում՝ ապրիլի 1-ից նոր սակագներ են գործելու․ «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վաղվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4.7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ: Ի դեպ, այս օրերին գազի տեսուչները զանգահարում են բաժանորդներին եւ զգուշացնում, որ ապրիլի 1-ից նոր սակագներով են հաշվարկելու: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցել են մի շարք քաղաքացիներ: Մասնագետների խոսքերով՝ կումունալ ծառայությունների սակագների բարձրացումն է՛լ ավելի է… Կարդալ ավելին »

Ինտրիգ՝ ՔՊ-ական կանանց միջեւ․ Աննա Հակոբյանի հանդիպումը որդեկորույս մայրերի հետ իշխանության ներսում կրքեր է բորբորքել․ «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած հանդիպումը որդեկորույս մայրերի հետ, բացի հասարակության բուռն քննարկման առարկան դառնալուց, նաեւ հենց իշխանության ներսում է կրքեր բորբորքել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տիկնայք քննարկել են, թե Հակոբյանն ինչպես, ինչ սկզբունքով է որոշել, թե վերոնշյալ հանդիպմանը ով պետք է մասնակցի: «Ինչպե՞ս է ստացվում, որ… Կարդալ ավելին »

Դե ինչ, սպասեք ձեր այս նոր «տեսության» побочный эффект-ներին.Ռուբեն Մելիքյան

  Օրը սկսենք «ծանր վիրավորանքի» հոդվածին վերաբերող հերթական «հիանալի» նորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 《Այդ հանցակազմը կոտրում է տասնամյակներ ու հարյուրամյակներ շարունակ «նախկինների» ստեղծած քրեական իրավունքի անքակտելի սկզբունքները և 137.1 հոդվածը դուրս է բերում տիեզերական ասպարեզ։ Եթե Դուք բարձրաստիճան նիկոլականին ուղղված «ծանր վիրավորանքը» հասցնեք անգամ «Սոյուզ-Ապոլոն» տիեզերական կայանից՝ միևնույն… Կարդալ ավելին »

Գործարկվելու է Ալաշկերտ բնակավայրի շչակը

  Ապրիլի 1-ին՝ ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը:Այս մասին  տեղեկացնում է  ՀՀ  ԱԻՆ-ը: Խնդրում ենք չանհանգստանալ:

Լարսի մասին

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ… Կարդալ ավելին »

Այրվել է վագոն-տնակ

  Մարտի 30-ին, ժամը 18։29-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղի վարչական հողատարածքներից մեկում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:12-ին, մարվել՝ 20:49-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ):