Monthly Archives: Փետրվարի 2022

Հակիրճ` Բելոռուսի սահմանին նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունների շուրջ.Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ   անդամ  Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում հակիրճ անդրադարձել է Բելառուսի սահմանին նախատեսված ռուս-ուկրաինական բանակցություններին: Նա, մասնավորապես, նշել է. «1. Ռուսաստանը գնաց այդ բանակցություններին, որպեսզի ցույց տա, որ պատրաստ է երկխոսության (urbi et orbi), և Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի: Գոմելում քննարկվել է ՌԴ առաջ քաշած նույն պահանջները` եվրասիական անվտանգության ապահովում, ՆԱՏՕ-ին… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք. ,մահվան`12 դեպք

  Հայաստանում փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419832 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 894 588 վերջին մեկ օրում` 2804 նոր թեստավորում: Այս պահին բուժվում է 8088 պացիենտ, նվազել է 710-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 401 677 անձ` վերջին մեկ օրում 837… Կարդալ ավելին »

Գործարկվելու է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շչակը

  Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ուսումնավարժանք:Այս մասին  տեղեկացնում է  ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Խնդրում ենք չանհանգստանալ:

Նուբարաշենի և Արաբկիրի դպրոցներում շչակ է գործարկվելու

  Մարտի 1-ին՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 միջնակարգ և Արաբկիր վարչական շրջանի թիվ 63 հիմնական դպրոցներում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Գործարկվելու են դպրոցների շչակները:Այս մասին  տեղեկացնում է  ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը; Խնդրում ենք չանհանգստանալ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ժնև

Փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին, հայտնում են ԱԳՆ-ից: Այցի շրջանակում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ:

ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարություն է տարածել

Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում: ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր… Կարդալ ավելին »

Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի. Թաթոյանը արձագանքում է մեղադրանքներին

Որպեսզի երկրի գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմում հանգիստ լինեն՝ տեղեկացնում եմ, որ հենց փետրվարի 24-ին են փոխանցվել Թվիթերի պաշտոնական էջը, ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաև Ֆեյսբուքի գլխավոր պաշտոնական էջը: այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, թե նոր պաշտպանին չի փոխանցել ֆեյսբուքյան էջի օգտահաշիվները: «Ուրեմն իմ պաշտոնավարման ավարտից… Կարդալ ավելին »

Մահվան ելքով ավտովթար Արմավիրի մարզում. «Սևանի գաղութում» հաշվառված 42-ամյա վարորդը Nissan-ով գլխիվայր շրջվել է

  Երեկ՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 02:30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկը ահազանգել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ Եղեգնուտ գյուղից դեպի Երասխահուն գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է գլխիվայր շրջվել, և 1 հոգի մահացել է. իսկ 1 հոգու էլ իրենք տեղափոխում են «Արմավիր» բժշկական կենտրոն: Ոստիկաններն… Կարդալ ավելին »

Ռուսաստանը մեծ կայսրություն է, որն առաջնորդվում է «եթե կռիվն անխուսափելի է, խփիր առաջինը» դոկտրինով. Արթուր Ղազինյան

  Ուկրաինան պարզ ցուցադրությունն է այն իրողության, թե ինչպես կարելի է 8 տարվա ընթացքում նորմալ պետությունը վերածել ծայրահեղ ահաբեկչական կազմավորման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:   «Ռուսաստանը վերջին մի քանի տարիներին հետևողականորեն բացատրում էր արևմուտքին ու ամբողջ աշխարհին, որ անվտանգությունն անբաժանելի է և չի կարելի ապահովել սեփական… Կարդալ ավելին »