Արարատ Միրզոյանը Մյունխենում մասնակցել է Հարավային Կովկասի զարգացման հեռանկարներին նվիրված քննարկմանը

 

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  (GIZ) կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման հեռանկարներին։ «Չեթըմ հաուզ»-ի կանոններով անցկացված միջոցառման ընթացքում Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մասնակիցների հարցերին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջոցառմանը մասնակցում էին նաև Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, «GIZ» տնօրեն Ինգրիդ-Գաբրիելա Հովենը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Անենը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով