Եթե կրկնեմ Ալեն Սիմոնյանի մասին Սուքիասյանի խոսքերը, վիրավորանքի համար ի՞նձ, թե՞ Սուքիասյանին են ձերբակալելու․ Նաիրի Հոխիկյան

 

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2 տարի առաջ Ալեն Սիմոնյանը մտերիմ ընկեր էր Արթուր Վանեցյանի հետ, բայց անմիջապես մոռացավ ընկերությունն ու սկսեց հայհոյել Վանեցյանին, երբ կշեռքի նժարին դրվեց պաշտոնի կերակրատաշտը։

1 տարի առաջ Ալեն Սիմոնյանը հարազատ ընկեր էր Հայկ Մարությանի հետ, բայց անմիջապես մոռացավ ընկերությունն ու սկսեց հայհոյել Մարությանին, երբ կրկին նժարի մի կողմում պաշտոնի կերակրատաշտն էր։

Հիմա հիշում եմ ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի բնորոշումները։ Գիտենք, որ նա է տիրություն արել ու մարդամեջ հանել, ԱԺ նախագահ նշանակել այդ տղային։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե կրկնեմ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի խոսքերը, վիրավորանքի համար ի՞նձ, թե՞ Սուքիասյանին են ձերբակալելու։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով