Նման «մշակույթի» ձեւավորումը բերելու է դատավորների բարոյալքմանն ու բարոյազրկմանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առանց նյութա-իրավական նորմի խախտման հղումով, բացառապես ենթադրություններով,վերացական դատողություններով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն անթույլատրելի է, հղի կործանարար հետևանքով։

 

Նման «մշակույթի» ձեւավորումը բերելու է դատավորների բարոյալքմանն ու բարոյազրկմանը, որը հատուկ էր սովետական շրջանի դատարաններին, ովքեր հլու հնազանդ շնիկների պես կախված էին ռայկոմի քարտուղարի փեշերից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուզեք թե չուզեք, դատարանները կայանալու և հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատություն են իրականացնելու, ի դեմս Ազարյանների, Պապոյանների,  Նիկողոսյանների, Հովսեփյանների, Նախշքարյանների և էլի  ուրիշ դատավորների, որոնց համար դատավորի պաշտոնը ոչ թե աշխատանք է, կախված ԲԴԽ-ի տրամադրությունից, այլ հոգեվիճակ է, որտեղ իրավունքը գերակա է և գիտություն բարու ու արդարի մասին։

Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով