Առանց նյութա-իրավական նորմի խախտման հղումով, բացառապես ենթադրություններով,վերացական դատողություններով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն անթույլատրելի է, հղի կործանարար հետևանքով։
Նման «մշակույթի» ձեւավորումը բերելու է դատավորների բարոյալքմանն ու բարոյազրկմանը, որը հատուկ էր սովետական շրջանի դատարաններին, ովքեր հլու հնազանդ շնիկների պես կախված էին ռայկոմի քարտուղարի փեշերից։
Ուզեք թե չուզեք, դատարանները կայանալու և հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատություն են իրականացնելու, ի դեմս Ազարյանների, Պապոյանների, Նիկողոսյանների, Հովսեփյանների, Նախշքարյանների և էլի ուրիշ դատավորների, որոնց համար դատավորի պաշտոնը ոչ թե աշխատանք է, կախված ԲԴԽ-ի տրամադրությունից, այլ հոգեվիճակ է, որտեղ իրավունքը գերակա է և գիտություն բարու ու արդարի մասին։
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն