ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 21-ին այցելել է հիվանդանոց՝ տեսակցելու երգիչ, երգահան Հայկոյին, որն այժմ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում է:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նա չցանկացավ մանրամասներ հայտնել երգչի առողջական վիճակի մասին:
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով. նրա վիճակը գնահատվում է ծանր:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նշենք, որ ըստ մեր աղբյուրների, Հայկոն գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, թոքերի ախտահարումը շատ մեծ է: Ըստ վերջին ժամերի տվյալների, դրական դինամիկա է նկատվում երգչի մոտ և բժիկները հույս են տալիս, որ կապաքինվի: