Ձրիակեր դավաճաններ։ Դուք հայրենիքի գող եք։ Դուք գողացել եք մեր հայրենիքը, մեր անցյալը, մեր ապագան.Ղազարյան

 

Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Վայոց ձորի և ՀՀ Սյունիքի մարզպետներն այսօր այցելեն Բերձոր, որտեղ նրանց պետք է դիմավորի Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մայիսի 18-ը Բերձորի (Լաչինի) ազատագրման օրն է։
ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների միջև համագործակցության շրջանակներում Քաշաթաղի գործընկերներն էին ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում պաշտոնավարման ժամանակահատվածում, ամեն տարի այս օրը, ես գլխավորում է Վայոց ձորի պատվիրակությունը՝ Բերձորում տոնական միջոցառումներին մասնակցելու և մեր հետագա համագործակցության հարցերը քննարկելու նպատակով։ Միջոցառումներին մշտապես ներկա էր լինում Արցախի նախագահը, նաև այսօրվա խեղկատակը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Արցախի վարչապետի պաշտոնը։
Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Վայոց ձորի և ՀՀ Սյունիքի մարզպետներն այսօր այցելեն Բերձոր, որտեղ նրանց պետք է դիմավորի Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը։
Եթե նրանք չեն կարող դա անել, ապա ու՞մ են դրանք պետք, ինչի՞ համար են մնացել իրենց պաշտոններում ու խժռում հանրային միջոցներն ու պարգևավճարները։
Ձրիակեր դավաճաններ։ Դուք հայրենիքի գող եք։ Դուք գողացել եք մեր հայրենիքը, մեր անցյալը, մեր ապագան, մեր զգացողություններն ու մեր երազներ։ Քրեական օրենսգրքով այդ գողության համար հոդվածներ չկան, քանզի ոչ ոք չի մտածել, որ կարող է բնության մեջ հայտնվել նման ազգադավ սրիկաներ, որոնք կարող են հայրենիք գողանալ, ուստի ձեր պատժի այլ կարգավորում պետք է մտածել՝ բոլորիդ առանց բացառության»,- գրել է Ղազարյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նմանատիպ նորություններ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով