Monthly Archives: Հոկտեմբերի 2020

Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան բժշկական կենտրոններում.«Ժողովուրդ»

«Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք: Այսպիսով, մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ը` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ: Օրեր առաջ էլ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստովանել էր,… Կարդալ ավելին »

Խաղաղ բնակչությանը չթիրախավորելու պայմանավորվածությունից շատ չանցած՝ առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը, նյութական մեծ վնաս է պատճառվել․ Արցախի ԱԻՊԾ

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից: Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վայրկյանին միացել է… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից։ Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: Հաշվի առնելով մարտական… Կարդալ ավելին »

Մի քանի օր առաջ Արգիշտի Քյարամյանին տեսել են Արցախում՝ ԱԱԾ համազգեստով, գնդապետի ուսադիրներով «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով հոկտեմբերի 8-ին՝ պատերազմն սկսվելուց հետո, անհայտ հանգամանքներում ազատվեց պաշտոնից, «գործուղվել» է Արցախ։ Մի քանի օր առաջ նրան տեսել են Արցախում՝ ԱԱԾ համազգեստով, գնդապետի ուսադիրներով եւ համազգեստի վրա համապատասխան տարբերանշաններով։ Հոկտեմբերի 25-ին Արցախ մեկնած «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությունը, որը հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի… Կարդալ ավելին »

Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ. ՊԲ

Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը. «Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային… Կարդալ ավելին »

ԲՀԿ-ն կռվում է մի քանի ճակատով . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կամավորական ջոկատներ կազմելու մասին։ ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել Ծառուկյանի կոչին: Ընդ որում՝ կամավորագրվում են ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլեւ մեծ թվով անկուսակցականներ: Այս աշխատանքները համակարգելու նպատակով ԲՀԿ-ում ստեղծվել է հատուկ շտաբ:… Կարդալ ավելին »

Ադրբեջանը քաղաքացիական բնակավայրերին մոտ գտնվող անտառների նկատմամբ օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր․ Թաթոյան

Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է,… Կարդալ ավելին »

Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու մասին Ադրբեջանի պնդումները կեղծ են. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական “Hərbi Xəbərlər və Məlumatlar” ֆեյսբուքյան օգտահաշիվը, որ աֆիլացված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Աչտակ Բեգլարյանը։ «Սա ամբողջությամբ կեղծ է և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը

  Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այս ուղղությամբ մարտական գործողություններ եղել են, և Ադրբեջանի զինված ուժերի հրետանային միջոցներից կրակ արձակվել է, կան կոնկրետ հետևանքներ»,- ասաց Հովհանիսյանը: ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ։ Հյուսիսային… Կարդալ ավելին »

Այսօր Կապանի ուղղությամբ կրակ է արձակվել. Արծրուն Հովհաննիսյան

Մեր ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, որպես առաջին շարքի մեր բնագծերը, կրակային պատնեշները հաղթահարելու միջոց,-լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս ընդգծեց, որ պատերազմը իր սաստկությունը որոշակիորեն կորցրել է, բայց առանձին տեղերում բախումները լինում են հրետանու, օդուժի և այլ միջոցների կիրառությամբ։ «Այսօր… Կարդալ ավելին »