Ոտքի՛, հերո՛ս Հայ Ժողովուրդ. ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին

Համազգային հավաքի (միտինգի)
ՀՐԱՎԵՐ

Հերո՛ս Հայ Ժողովուրդ
Սույն թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ին` ԺԱՄԸ 17:00-ին, հրավիրում եմ բոլորիդ ԵՐԵՎԱՆ քաղաքի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակ՝ Համազգային ՀԱՎԱՔԻ (միտինգի):

Օրակարգում՝

Առաջին. Հրապարակում համախմբված հայրենատեր բազմահազար Հայերի կողմից հիմնադրել «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» Ազգային Շարժում, որը Համազգային հավաքի (միտինգի) ժամանակ Հայաստանի ազգային-պետական-քաղաքական դաշտից գլխատելու է Հայաստանի ու Հայ Ազգի համախմբման, անվտանգության, զարգացման, հզորացման ակունքը փակած Եռագլուխ հրեշին (հրեշի երեք գլուխների անունները կհայտարարվեն Համազգային հավաքի (միտինգի) ժամանակ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրորդ. Հիմնադրված «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» Ազգային Շարժման կողմից՝ հրապարակում ներկայացնել Հայաստանի նոր՝ ազգային-պետական իշխանության առաջին 24 ժամվա ընթացքում հրապարակվելիք հեղափոխական 13 որոշումները:

Երրորդ. Հրապարակում, պաշտպանելով ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՍՈւՐԲ արժեքները՝ ԸՆՏԱՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ, ԲԱՆԱԿ, ԵՌԱԲԼՈւՐ, ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ, հեռացնե՛լ ամերիկահպատակ և հայաստանակործան Փաշինյան Նիկոլին ու Հայաստանի գործող թրքապաշտ ապազգային իշխանությունը, և, ՀԵՐՈՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ մասնակցությամբ ու աջակցությամբ, անմիջապես ձևավորել Հայաստանի նոր՝ ազգային-պետական իշխանություն:

ՄԵՐ ՀԱՎԱՏՔՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ է,
ՄԵՐ ԸՆԹԱՑՔՆ՝ ԱՆԿԱՍԵԼԻ՛,
ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՛:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության հիմնադիր Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով