Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի՝ BBC-ին տրված հարցազրույցից երկար-բարակ չեմ գրի։ Երեք կարեւոր դիտարկում։
1. Երբ դու անուղղելի պոպուլիստ ես ու երկրի ներսում դա մի ձեւ դեռ աշխատում է, դրսի համար ուրիշ բան մտածիր։ Որովհետեւ միջազգային հարթակներում պոպուլիզմդ վերածվում է ինֆանտիլոզմի։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
2. Արցախյան բանակցային գործընթացում ինչո՞ւ Դուշանբեով վարի տվեցիր Վիեննա-Սանկտ Պետերբուրգը, եթե 2 տարի անց պիտի փորձես անել այն, ինչ մենք արդեն արել էինք։
3. Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր, քանզի հաջողության պատմությունների քո բոլոր թվարկումները՝ ԵԱՏՄ, ԵՄ-Հայաստան, ՆԱՏՕ-Հայաստան, Հայաստան-Իրան, մեր թողած ժառանգությունն են, որ դու մսխում ու մսխում ես»։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
Ոստիկանների ու, առհասարակ, ուժայինների մի մասը, տարբեր դրդապատճառներով, կողմնորոշվել է ի օգուտ ադրբե...
Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները...
Կան մարդիկ, ովքեր կազմակերպման, ինքնակազմակերպման միջոցով, տարբեր շահադիտական նպատակներով` համազգեստ...