Daily Archives: 23.06.2020

«Կոմկուս դարձած քպականների հանցագործություններին մի ծափահարեք, մտածեք մի քիչ․․».Մարգարիտ Եսայան

Լսում եմ ՍԴ դատավորների ճեպազրույցները, ոչ մեկը նրանցից չանցավ կոռեկտության սահմանը, բոլոր հարցերին պատասխանում են օրենքներին եւ Սահմանադրությանը համահունչ, ամեն կերպ աշխատում են մնալ իրենց իրավասության շրջանակում եւ հարազատ մնալ ՍԴ դատավորի առջեւ օրենքով դրված կարգուկանոնին։ Լսել եմ Հրայր Թովմասյանին, Ֆելիքս Թոխյանին եւ Ալվինա Գյյուլումյանին։ Մեկը ՝ մեկից պարկեշտ եւ պրոֆեսիոնալ։ Բացատրություններում՝ զուսպ, շատ կարեւոր… Կարդալ ավելին »

Լուսավոր Հայաստանը որպես կուսակցություն ՔՊ-ի հետ միասին հավիտյանս կհանգչի քաղաքական գերեզմանոցում

Ռեֆորմիստների  կուսակցության  փոխնախագահ   Կարեն  Վարդանյանը  գրում  է. «Իշխանության փոփոխությունից հետո (իսկ դա անխուսափելի է) Լուսավոր Հայաստանը որպես կուսակցություն ՔՊ-ի հետ միասին հավիտյանս կհանգչի քաղաքական գերեզմանոցում: Դուք իրավունք չունեք ձեզ ընդդիմություն կոչելու, որովհետև դուք ամենասովորական հաճախորդ եք: Երեկ տեղի ունեցավ հանցագործություն պետության դեմ, և դուք այդ հանցագործության հանցակիցը դարձաք: Ցտեսություն»:

««Հրայր Թովմասյանից ձերբազատվելուց հետո կորոնավիրուսը կվերանա՞».Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հրայր Թովմասյանից ձերբազատվելուց հետո կորոնավիրուսը կվերանա՞ Մեր իշխանությունների պրիմիտիվությունը չափ ու սահման չունի… Երեկ նիկոլականների կողմից Սահմանադրությունում հակաօրինական փոփոխություն կատարելուց հետո գործող իշխանությունները որոշեցին ժողովրդի ուշադրությունը շեղել այդ խնդրից և այսօր մեծ նվեր մատուցեցին. կորոնավիրուսային վիճակագրության համաձայն 1274 թեստավորվածներից վարակված են եղել 418-ը, իսկ առողջացածների թիվը՝1013 է… Մինչև երեկ ոչինչ… Կարդալ ավելին »

«Ենթադրում եմ, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կարող են դիմել ՍԴ». ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյան

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ երեկ խորհրդարանում ՍԴ-ի վերաբերյալ ընդունված նախագիծը չի կարող իրեն վերաբերել։ «Ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից, իսկ եթե ավելի հստակ լինենք՝ հոկտեմբերի 1-ից, քանի որ պարտականությունների կատարմանն անցել եմ այդ ժամանակ»,- ՍԴ-ի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալվինա Գյուլումյանը։ Հարցին՝ այսինքն՝ շարունակելո՞ւ է պաշտոնավարել, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց. «Ես գտնում եմ,… Կարդալ ավելին »

«Նիկո՛լ, հեռացի՛ր»-ը՝ ասեղնագործ

Հայկական ասեղնագործություն։ Նոր կարատեսակ՝ «հեռակար»։ Հեղինակ՝ ՀՀ ժողովրդական վարպետ՝ Լուսինե Մխիթարյան։ Թույլ եմ տալիս կրկնօրինակել։ Ես էլ հագնեմ, գնամ հացի։ Իսկ ով դեռ վախենում է, ասեմ որ Նիկոլ Փաշինյանի մասին չէ։ Ի՞նչ է ուրիշ Նիկոլ չկա։Իմ ծանոթ Նիկոլ Ա․․․․նի մասին է։ ՀՀ ժողովրդական վարպետ՝ Լուսինե Մխիթարյանի էջից:

Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ՝ որպես հմուտ պետական ու քաղաքական գործչի, գիտնականի ու դիվանագետի:… Կարդալ ավելին »

Առկա է առնվազն 2 հիմք, որոնցով պատգամավորների 1/5-ը կարող է դիմել Սահմանադրական դատարան. Դավիթ Հարությունյան. Tert.am

Կարող են պատգամավորները դիմել Սահմանադրական դատարան՝ հիմքում ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով կարող են դիմել Սահմանադրական դատարան: «Բանն այն է, որ Սահմանադրական դատարանին իրավասություն է վերապահվում լուծելու սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների… Կարդալ ավելին »

«Ավրորա» նախաձեռնությունը Նյու Յորքում դրամահավաք-միջոցառում կանցկացնի՝ մեծարելով կորոնավիրուսի դեմ պայքարողներին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ հայտնում է, որ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում կկազմակերպվի «Ավրորայի» հնգամյակին նվիրված հատուկ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» պաշտոնական ճաշ, որի ընթացքում կմեծարվեն «Ավրորա» մրցանակի հինգ դափնեկիրները, եւ հարգանքի տուրք կմատուցվի Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների,… Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն բացահայտել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների եւ լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության եւ անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող եւ տարածող կեղծ օգտատերերին: Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 21-ին «WhatsApp» բջջային հավելվածում գրանցված ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդ ոմն «Alex»-ի եւ «YouTube» սոցիալական կայքում «Armen Tigranian»… Կարդալ ավելին »