Daily Archives: 22.06.2020

«Սա իշխանական այս թիմի քաղաքական դատավճիռն է».Գարիկ Ուրումյանը`Սահմանադրական փոփոխությունների նախագիծի մասին

Իմ Քայլը խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվելու են ՍԴ անդամների լիազորությունները։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը այլևս չի պատրաստվում երկարաձգել արտակարգ դրությունը։ Ցանկանում է բոլոր՝ վիճելի քաղաքական ծրագրերը մինչև հուլիսի 13ը կյանքի կոչի ու գնա իր հանգիստը վայելելու։ Հետո էլ էն քաղաքական դիակից սկսած կասեն, թե’ երկիրը պատերազմի մեջ է,… Կարդալ ավելին »

Սա վենդետա է դատական համակարգի հանդեպ ուրիշ ոչինչ

Շարքային քաղաքացին ինքն իրեն հարց պետք է տա,բա որ մի ժամում ՍԴ հարցը լուծվող էր,էդ ԱՅՈ-ի հանրաքվեն բա ում՞ համար էր,Վենետիկից կարծիք ի՞նչի էիք հարցնում,եթե դուք առաջնորդվում եք «մեր դեմ խաղ չկա» հայտնի տխրահռչակ կարգախոսով: Սա վենդետա է դատական համակարգի հանդեպ ուրիշ ոչինչ,սա սահմանադրական կարգի հերթական,բայց այս անգամ խմբակային տապալման քայլ է: Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ Վահան… Կարդալ ավելին »

«Նիկոլի համար սահմանադրական կարգ գոյություն չունի».Միքայել Գրիգորյան

Այսօրվա ԱԺ նիստը դրա վառ և վերջնական ապացույցն է: Այլապես՝ ինչպես բացատրել էն փաստը, որ դեռ 2018-ից նա շարունակ արդեն 4-5 անգամ սահմանադրական կարգը կամ տապալել է, կամ առնվազն նման փորձ է ձեռնարկել։ Թե բա՝ ժողովրդավարական, թե բա՝ թավշյա։ Մենք հիմա ապրում ենք նիկոլապետությունում, ուր առաջնայինը Նիկոլի և նրա հարակից որոշ շրջանակաների քմահաճույքներն են։ Նրան… Կարդալ ավելին »

Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական, վերջնական, հրապարակված կարծիքը

Արփինե  Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում  հրապարակել  է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը. «Սա էլ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական, վերջնական, հրապարակված կարծիքը։ Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին: Անգամ պետք չէ ընթերցել ընտանեկան թերթն ու այն կիսողներին: Մի կետ կա՝ 82-ը, որտեղ Վենետիկը մեկ կարճ նախադասությամբ փաստել է՝ տղաներ եւ աղջիկներ՝ «Նախագիծը, որը… Կարդալ ավելին »

Այսօր Ազգային ժողովում ականատես կլինենք սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու հանցակազմերին․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը անդրադառնալով անդրադառնալով «Իմ Քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծին, որով դադարեցվում են ՍԴ որոշ անդամների լիազորությունները։ Նա նշել է, որ այսօր Ազգային ժողովում ականատես կլինենք սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու հանցակազմերին: «Այսօր Ազգային ժողովում ուղիղ եթերով ականատես կլինենք սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու հանցակազմերին: Փոքրիկ գաղտնիք բացեմ… Կարդալ ավելին »

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ կապված անհամաձայնություն ունի և ուստի պատրաստվում է կարճ ժամկետում որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան․ պաշտպան

  Պնդում եմ, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ ԱԱԾ-ում անօրինական կարգով է քննվում և որ այն պետք է քննվի բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Այս հարցի վերաբերյալ շատ ծավալուն վերլուծություն կարելի է կատարել, սակայն դա կանենք վերաքննիչ դատարանում, իսկ… Կարդալ ավելին »

Համոզված եմ, որ «Իմ Քայլի» նախաձեռնած հերթական արկածախնդրությունը ևս կտապալվի. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ Անցած շաբաթ, ի թիվս մի շարք այլ բուռն քաղաքական զարգացումների, տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն, որը նախադեպային է մեր իրականության մեջ։ Սահմանադրական դատարանը, քննելով ՀՀ Նախագահի կողմից ներկայացված դիմումը, եկավ այն եզրակացության, որ ԱԺ կողմից այս տարվա հունվարի 22-ին ընդունած «Բանկային… Կարդալ ավելին »

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է ստանալ հանրության աջակցությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով հանրության շրջանում սույն քրեական գործի ելքով շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը կանխարգելել, տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու դեպքի… Կարդալ ավելին »

Երևանում ծեծի է ենթարկվել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանը. դեպքի վայրում հայտնաբերվել է բիտա և մահակ, ժամանել են Երևանի ոստիկանապետն ու տարածքի դատախազը

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատվի կառավարման կենտոն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի… Կարդալ ավելին »

«Ձեզ մոլորեցրել են՝ ասելով, որ հետագայում օգտվելու եք մանդատի անձեռնմխելիությունից»․ Գոհար Մելոյանը՝ պատգամավորներին

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր՝ հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Նախագիծն ակնհայտ հակասահմանադրական է, եւ, ինչպես հասկանում ենք, հակասահմանադրական ճանապարհով էլ իշխող ուժը պատրաստվում է կյանքի կոչել՝ հայտնվելով Քրեական օրենսգրքի տիրույթում (300-րդ հոդված՝ իշխանության յուրացում, 300.1-րդ հոդված՝ սահմանադրական կարգի… Կարդալ ավելին »