Daily Archives: 22.05.2020

«Էն մեծ-մեծ խոսացող քպ-ական որոշ դեպուտատներին ասեք, որ մեկ-մեկ ՀԺ կարդան».Արմեն Աշոտյան

Արմեն  Աշոտյանը  ֆեյսբուքյան  իր   էջում  անդրադարձել  է  իր  դեմ  հարուցված քրեական գործին. «Երբ կա քաղաքական պատվեր, բայց գործն այնքան անհեթեթ է, որ անգամ ՀՔԾ-ն դրա տակ չի մտնում ու հարցը կրկին գցում Քննչականի գրպանը։ Էն մեծ-մեծ խոսացող քպ-ական որոշ դեպուտատներին ասեք, որ մեկ-մեկ ՀԺ կարդան )))» https://www.armtimes.com/hy/article/188531?fbclid=IwAR0sSS7NeHZKEkdSI-iqp_33_r2NMe51_vV6z5nJ10Y8V-QN–abF-C4_Bw

Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին

«Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին։ Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկը դա արյան թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում թթվածնի սատուրացիան (SpO2): Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենանում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:… Կարդալ ավելին »

«Արփի, դու ի՞նչ կարծիքի ես պապայի վարած կոշտ քաղաքականության մասին».Արամ Գևորգյան

Փաշինյան – Տուգանվելու են բոլորն անխտիր. չասեք, թե սոցիալապես վատ վիճակում եք: Արարատ, Գոհար, չգաք ասեք՝ ԴԱՀԿ ենք ընգած, տելեվիզրն ապառիկ ենք վերցրել, չենք կարա վճարենք: Եթե վատ վիճակում եք, պահեք կանոնները: Արմեն, չգաս ասես՝ գիրք եմ գրում, տպագրության ծախսերս շատ ա, չեմ կարա վճարեմ: Արայիկ, գիտեմ մոտդ փող կա, թազա էլեկտրամոբիլ ես առել, կբերես… Կարդալ ավելին »

Դանակահարություն՝ Արզնի գյուղում. ենթադրյալ հանցագործը դիմել է փախուստի

2020թ. մայիսի 18-ին՝ ժամը 22:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արզնի գյուղի բնակիչը:  Վերջինս հայտնել է, որ իրեն դանակահարել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող բենզալցակայանի մոտ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Դեպքի առթիվ… Կարդալ ավելին »

Դուք ինչպե՞ս եք խոսում ժողովրդի «անհատական պատասխանատվությունից», եթե ինքներդ մեկ գրամի պատասխանատվություն չունեք նույնիսկ ձեր անձնական անվտանգության հարցերում

Նիկոլն այսօր ասում էր, որ ժողովուրդը չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Ճիշտ էր ասում։ Այդ ասելուց հետո գնաց Արցախ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը։ Ու որ նայում ես ֆոտոները՝ ուզում ես գլուխդ երկու ձեռքով բռնել ու փախնել, որովհետև հասկանում ես, որ մեկը հենց Նիկոլը չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Իր կինն էլ չի գիտակցում։ Իրենց պահակազորն էլ։ Եւ իրենց… Կարդալ ավելին »

Միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ․ համապետական բանտում կալանավորի կարգավիճակում են ոչ թե նրանք, ովքեր անազատության մեջ են, այլ մենք բոլորս՝ Հայաստանի քաղաքացիները․ Վահե Հովհաննիսյան

Համավարակը և դրանով պայմանավորված տնտեսական-սոցիալական՝ բոլորովին նոր իրականությունը պարտադրում են ընտրություն: Վերջը չերևացող վարակ, հազարավոր ընտանիքներում ողբերգություններ, մահեր, հարյուրհազարավոր գործազուրկներ, հազարներով սնանկացող բիզնեսներ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մեզ կստիպեր՝ մի պահ կանգ առնել և ընտրել մեր հետագա ընթացքը։ Նոր իրականությունն ընտրության մեծ հնարավորություն մեզ չի տալիս։ Միևնույն է՝ այլևս ոչինչ հեշտությամբ չի… Կարդալ ավելին »

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առայժմ անդրադառնալով Քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության միայն մի մասին և միանգամից պատասխանելով բազմաթիվ լրագրողների հարցերին՝ ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին՝ ազդարարելով, որ կրկին չեն արդարացրել ձեր սպասումները. գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է՝ 1. «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում… Կարդալ ավելին »

«Երեկվա ուտուշ-խմուշը ի ցույց դրեց Նիկոլի խոսքերի զրոյական արժեքը».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուակցության նախագահ  Վահան Բաբայանը  գրում  է. «Երեկվա ուտուշ-խմուշը ի ցույց դրեց Նիկոլի խոսքերի զրոյական արժեքը Ի՞նչ սոցիալական հեռավորություն,ի՞նչ դիմակ,ի՞նչ ձեռնոց…աշխարհը խալի է ոտիդ տակ,կեր,խմի քեֆ արա»:

Մեկ մլն շնչի հաշվարկով Հայաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով տարածաշրջանի ռեկորդակիրն է. Կարեն Վրթանեսյան

Մեկ մլն շնչի հաշվարկով Հայաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով տարածաշրջանի ռեկորդակիրն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյան: «Շատ լավ հասկանալով, որ նոր կորոնավիրուսի վիճակագրությունը տարբեր երկրներում շատ տարբեր (ան)ճշտությամբ է գրանցվում, հասկանալով, որ Worldometer-ի և այս պահի դրությամբ ընդհանրապես որևէ այլ աղբյուրից ստացած թվերը բավականաչափ հուսալի չեն լուրջ… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 322, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 5928 է, մահվան դեպքերինը՝ 74

Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք: Մահացել է 4 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5928 է, մահացածների թիվը՝ 74: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 293 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2874, փաստացի բուժվողներինը՝ 2952: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 47654 քաղաքացի: Կորոնավիրուսով վարակված ևս… Կարդալ ավելին »