Daily Archives: 11.05.2020

Էդմոն Մարուքյանի մասնավոր գանգատի առկայության դեպքում ՀՔԾ-ն պարտավոր է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դեմ քրեական հետապնդում սկսել. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքին և դրան հաջորդած ելույթներին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններն և դրան հաջորդած «քաղաքական ելույթները», ինձ մոտ՝ որպես իրավաբանի, առաջացնում են մի շարք հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում է ստանալ մեր հասարակության եթե ոչ… Կարդալ ավելին »

«էս ինչ՞ նոր գերբ ա».Վահան Բաբայան

էս ինչ՞ նոր գերբ ա Բանակում ծառայածները գիտեն,որ շեվրոնի վրա պատկերված է լինում ՀՀ ԶՈւ գերբը`զինանշանը: Փաշինյանը միշտ հայտարարում է,որ կրում է բացառապես հայկական արտադրության հագուստ,ժամացույց, բայց Արցախ վերջին այցելության ժամանակ կրել է մի զինվորական համազգեստ,որի վրա պատկերված է բանակի նոր զինանշան `այն էլ անգլերեն գրվածքով Armenian Army Նախ նման զինանշան մեր բանակը արդյոք՞ ունի… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսից մահացած 69-ամյա տղամարդն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, ևս 2 վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով. ԱՆ

Մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1970 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 32561: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 79 նոր դեպք և 34 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում… Կարդալ ավելին »

Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը ՀՀ իշխանությունների անհետևողական լինելն է՝ սեփական ուժերի և կարևորության գերագնահատմամբ, նաև՝ անտակտության ակնհայտ դրսևորումներով. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Անցած շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ ծեծկռտուքը ստվերեց այն բովանդակային քննարկումները, որոնք շաբաթվա ընթացքում տեղի էին ունենում Կառավարության 2019 թ․ ծրագրի կատարողականի շրջանակներում, այնինչ դրանցից ոմանք շատ… Կարդալ ավելին »

Հանրային ՀԸ-ն կողմնակալ է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպանը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային ՀԸ-ի կողմից ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ռեպորտաժին: «Հանրային հեռուստաընկերության մայիսի 10-ի՝ կիրակնօրյա թողարկմանը, ծավալուն անդրադարձ կար Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանի ու Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։ Մոտ 10 րոպեանոց ռեպորտաժում լրագրողը մանրամասնորեն ներակայցրել էր, թե… Կարդալ ավելին »

Մենք եկել ենք հորդորենք՝ ազգադավ կոնվեցիան չվավերացնեն

Մենք եկել ենք հորդորենք՝ ազգադավ կոնվեցիան չվավերացնեն, եթե վավերացվի, այս պայքարը շարունակվելու է, մինչև Ազգային ժողովը տուն ուղարկվի: Այս մասին այսօր Ազգային ժողովի դիմաց հայտարարեցին ցուցարարները, որոնք դեմ են սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվեցիան վավերացնելուն: Ցուցարարներին մոտեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն ավելի վաղ Ազգային ժողովում… Կարդալ ավելին »

«Մենք պատրաստ ենք դիմակայելու». «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել հայտարարությամբ

Սույն թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված եւ որեւէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլեւ արդարացվեց, լեգիտիմացվեց եւ խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բռնությունն արդարացվեց՝ փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ։ Ցավո’ք,… Կարդալ ավելին »

Ողբերգական ավտովթար Չիվա գյուղի մոտ. 5 վիրավորներից մեկը մահացել է. 21-ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է

Մայիսի 10-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճա­նապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Հայրապետ Բ․, ծնված 1969 թ.)… Կարդալ ավելին »

Անդրանիկ Քոչարյանը թիրախավորում է լրատվամիջոցներին և պարբերաբար վիրավորում նրանց․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպանը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանը մեղադրում է Էդմոն Մարուքյանին և լրատվամիջոցներին։ «Ազատություն TV-ի՝ մայիսի 10-ի կիրակնօրյա եթերում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, կրկնեց վարչապետի խոսքերը, թե Էդմոն Մարուքյանը… Կարդալ ավելին »