Daily Archives: 23.04.2020

Ինչու Գեղարքունիքում թեստավորում չի արվել. բժշկուհին ահազանգում է, մարզպետը` պարզաբանում.«Ժողովուրդ»

«Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող և վարակված բժիշկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզում վաղուց է եղել կորոնավարակը, ուղղակի ցուցում չի եղել թեստավորում անելու: Եվ ինքը ոչ թե առաջին վարակակիրն է, այլ առաջին թեստավորվածը: Եվ պնդեց, որ վարակվել է իր պացիենտներից, այլ ոչ թե ինքն է վարակակիր եղել և վարակել: Ինչո՞ւ ջերմող, թոքաբորբով մարդիկ չեն… Կարդալ ավելին »

Պատգամավորների արյունը մերից կարմի՞ր է, որ նրանց թեստավորելու են, մեզ՝ ոչ․ ԱԺ աշխատակիցները վիրավորված են.«Հրապարակ».

«ԱԺ աշխատակիցները վիրավորված են՝ «պատգամավորների արյունը մերից կարմի՞ր է, որ նրանց թեստավորելու են, մեզ՝ ոչ»։ Հիշեցնենք, ապրիլի 25-ին ԱԺ 3 խմբակցությունները թեստավորվելու են։ Եվ չնայած պաշտոնապես հերքում են լուրը, որ ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված կա, նաև՝ «Իմ քայլում», լուրերն էլի շրջանառվում են։ «Չկա նման բան»,- երեկ իրենց պատգամավորների մասով վստահեցրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Իսկ ինչո՞ւ… Կարդալ ավելին »

Առողջապահության նախարարության նոր որոշումը սպառնում է պայթունավտանգ լինել.«Ժողովուրդ».

«Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որը կարող է կրկին ընդվզումների պատճառ դառնալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները կմիանան ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան… Կարդալ ավելին »

«Գարնանային սրացումներ»․ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը թեև դատարանը չեղարկել է, կրկին մրցույթ է հայտարարվել, որը կրկին վիճարկվում է դատարում.«Ժողովուրդ»

  «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից այս կամ այն պաշտոնի համար հայտարարված մրցույթները թեև դատարանը չեղարկում է, սակայն քաղաքային իշխանության ներկայացուցիչները շարունակում են խնդիրներ ստեղծել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչական դատարանը կասեցրել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի մրցույթի անցկացումը` մինչև հայցի ապահովումը: Եվ մեզ… Կարդալ ավելին »

Ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունը կտրամադրվի հարկային մարմիններին՝ առանց դատարանի որոշման․ նախագիծ.«Փաստ»

«Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում: Հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածը սահմանում է, որ հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է հարկային օրենսգրքով նախատեսված, մասնավորապես՝ երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունները: Երրորդ անձ է համարվում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հարկ վճարողը, որը… Կարդալ ավելին »

Ո՞րն է կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաթույլ օղակը.«Հրապարակ»

«Կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաթույլ օղակը, ըստ մասնագետի, անալիզներն են. «Եթե այստեղ խնդիրները վերացնենք, թե՛ աշխատանքն էֆեկտիվ կլինի, թե՛ հիվանդ-կարանտինի մեջ գտնվողների դժգոհությունները՝ քիչ»: Ի՞նչ խնդիրներ են․ «Անալիզները վերցնում, ուղարկում ենք ուսումնասիրության` հիվանդությունների վերահսկման-կանխարգելման կենտրոն, ինֆեկցիոն հիվանդանոց, Պրոմտեստ։ Պատասխաններն ուշանում են։ Երբեմն մոտ 3 օր, արդյունքում պետությունը կարանտինում գտնվողների վրա լրացուցիչ ծախս է անում, հիվանդն է… Կարդալ ավելին »

Դիվանագիտական ճակատում, համատարած նահանջ է տեղի ունեցել, չկա մի երկիր, մի միջազգային կազմակերպություն, որն այս ընթացքում ուժեղացրել է իր հայանպաստ դիրքորոշումը. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին տարիներին դիվանագիտական ճակատում տեղի ունեցող գործընթացներին, ՀՀ իշխանությունների քայլերին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը հայ հասարակության համար բացահայտեց այն, ինչ վաղուց հասկանալի էր ողջ քաղաքագիտական հանրությանը՝ Արցախյան բանակցություններում վերջին մեկ տարում հայկական կողմը… Կարդալ ավելին »

Արշակունյաց պողոտայում «Nissan Tiida» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Mazda 6»-ին. կա տուժած

Ապրիլի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել… Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում սպասարկող բանկի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 17.04.2020թ. թիվ 577-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման» կարգի համաձայն` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներում շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում` դիմումներում նշված անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հիման վրա կոմիտեի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` համապատասխան… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է, մահվան դեպքերինը՝ 24

  Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1523-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 24 է: Առողջացածների թիվը 659 է, փաստացի բուժվողներինը՝ 840: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 15960 քաղաքացի: