Daily Archives: 22.04.2020

Փակ են լինելու Ծիծեռնակաբերդ տանող բոլոր ճանապարհները․ ոստիկանության հայտարարությունը

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ «Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Լիլիթ Հովհաննիսյանը մեկուսացվել է Ծաղկաձորում

  Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն արտերկրից Հայաստան վերադառնալուց հետո մեկուսացվել է Ծաղկաձորում: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան  իր էջում: «Ծաղկաձորում եմ … Դեռ չեմ հասել տուն (ասեմ ավելին, 14 օր փակված եմ լինելու սենյակում), բայց մեկ է սիրտս արդեն խաղաղ է ու երջանիկ»,-գրել է նա: Հովհաննիսյանը «Dream World Tour»-ի համերգներով շրջագայում էր ամբողջ աշխարհում և… Կարդալ ավելին »

ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով միջնորդություն է ներկայացվել.Ամրամ Մակինյան

Հարգելի ընկերներ, լրագրողներ. Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ: Ամրամ  Մակինյան

«Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին»Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին. Մեր պնդումները. 1. Բանակցություն չկա` քննարկում, կոնսուլտացիաներ են: 2. Փաստաթուղթ չկա սեղանին դրված: 3. Ժողովրդից որևէ գաղտնի բան չի կարող բանակցվել: 4. Փուլային տարբերակ չկա: Լավրովի հայտարարությունը. «Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որը… Կարդալ ավելին »

«Հայփոստ»-ի կառավարումն անցել է ԲՏԱ նախարարությանը և Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար․ Հակոբ Արշակյան

«Հայփոստ»-ի կառավարումը 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ ««Հայփոստ»-ի կառավարման դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է «Հայփոստ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ «Հայփոստ»-ը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից… Կարդալ ավելին »

Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային չվերթը կկայանա ապրիլի 22-ին

ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով 2020 թ․ ապրիլի 22-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։ «Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից: Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով… Կարդալ ավելին »

«Ապրիլի 24-ին վիրտուալ երթը կշարունակվի մինչեւ լուսաբաց». Նիկոլ Փաշինյան

«Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում: Քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ, բայց իրենց անուններն ուղարկելով 1915 կարճ համարին, երեկոյան ժամը 22.00-ից կմասնակցեն վիրտուալ երթին, որում իրենց անունները կարտապատկերվեն Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուներին: Վիրտուալ երթը, որը կցուցադրվի ուղիղ եթերում, կմեկնարկի ապրիլի 24-ին ժամը 22.00-ին եւ կշարունակվի մինչեւ լուսաբաց: Այսպիսով երթին կարելի կլինի մասնակցել… Կարդալ ավելին »

Նախօրեին թեստավորված 3 քաղաքացու հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են. ՏՇ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 3 քաղաքացու հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են: Հիշեցնենք, որ կրկնակի թեստավորվել էին Քարվաճառում օրեր առաջ նոր կորոնավիրուսի վարակով հաստատված երկու վարարակիրները, որոնցից մեկի մոտ թեստավորման արդյունքը եղել է բացասական: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի, եթե 24 ժամ հետո նշյալ քաղաքացու հետազոտության արդյունքները կրկին բացասական լինեն, ապա… Կարդալ ավելին »

«Բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի իշխանությունները». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը վերահաստատում է, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան  իր էջում։ «Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1473 է, մահվան դեպքերինը՝ 24

Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1473-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 24 է: Առողջացածների թիվը 633 է, փաստացի բուժվողներինը՝ 816: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 13929 քաղաքացի: