ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որը բանակը չգիտի ի՞նչ է, խոսում է զենքերից և ռազմատեխնիկայից, որոնք ձեռք են բերվել ազատագրական պայքարի մասնակից, ազգային հերոսների և ռազմական գործիչների կողմից։ Զենքերի և ռազմատեխնիկայի ձեռք բերման համար նաև հաշվի են առնվում տվյալ տարածաշրջանի ռելյեֆը, բնակլիմայական պայմանները և էլի շատ հանգամանքներ… Զազրախոսելու և նախորդ իշխանության ներկայացուցիչների վրա ցեխ շպրտելու փոխարեն լավ կանեք լծվեք ձեր պարտականությունների պատշաճ կատարմանը, այլապես կկորցնենց արյունով պահված մեր հայրենիքը։