Daily Archives: 19.03.2020

ՀՀ իշխանություններն անհանգստացած են և չեն թաքցնում իրենց դժգոհությունը ՌԴ-ից․ վերջինից քաղաքական ապաստան են հայցել և ստացել քրգործերով անցնող ՀՀ որոշ նախկին պաշտոնյաներ.«Փաստ»

«Ինչպես հայտնի է, նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, որոնց նկատմամբ 2018-ի իշխանափոխությունից հետո տարբեր քրեական գործեր էին հարուցվել, մոտ երկու տարի է՝ գտնվում են ՌԴ տարածքում, ավելին՝ նրանցից ոմանք այնտեղ քաղաքական ապաստան են հայցել ու ստացել։ Այս առիթով ՀՀ իշխանություններն անհանգիստ են, ինչը չեն էլ թաքցնում, և հնարավոր դեպքերում իրենց դժգոհության մասին ակնարկում են իրենց ռուս… Կարդալ ավելին »

Ինչ է կատարվում բանկային համակարգում արտակարգ դրության պայմաններում.«Հրապարակ»

«Հայաստանյան բանկերն այս օրերին աշխատում են խիստ լարված ռեժիմով, սակայն կազմակերպված»,- ասաց հայտնի բանկերից մեկի պատասխանատուն: Շա՞տ են հաճախորդները։ «Շատ-շատ, սակայն ծանրաբեռնվածությւոնը փորձել ենք վերաբաշխել տարբեր մասնաճյուղերի վրա. հաճախորդներից 2-3-ին ենք ներս թողնում, 1 մետր հեռավորությամբ»: Ի՞նչ գործարքներ են արվում հիմնականում։ «Բոլոր կարգի՝ վարկեր են մուծում, տոկոսներ, քարտեր են վերցնում և, իհարկե, ավանդներն են փորձում… Կարդալ ավելին »

100 հոգանոց նիստին ոչ մեկը չի կարող ապահովագրված լինել վարակից, ես չեմ գնալու․ ԱՆի Խաչատրյանը՝ Երևանի ավագանու նիստի մասին.«Հրապարակ»

«Չի բացառվում, որ Երևանի ավագանու այսօրվա նիստին անակնկալներ լինեն: Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում կատեգորիկ ասաց, որ չի մասնակցի  նիստին։ «Եվ դա կլինի ավագանու պատմության մեջ առաջին դեպքը, որ ես չեմ մասնակցում նիստին․ արտակարգ իրավիճակի մասին օրենքն ասում է, որ ՏԻՄ-երի  լիազորությունները ևս ժամանակավորապես սահմանափակվում կամ կասեցվում են, ու ինչպես վարչապետն… Կարդալ ավելին »

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդամրոց և Քարիլի ճտանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Գյումրի-Բավրա (միայն բեռնատարների համար), Աշոցք-Ամասիա ավտոճանապարհները և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են: Սյունիքի մարզի Կապան-Սիսիան-Գորիս և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է… Կարդալ ավելին »

Արտակարգ դրության նպատակն ու էությունը․ ոչ ստանդարտ իրավիճակներ.«Փաստ»

«Յուրաքանչյուր պետության խնդիրը հանրության անվտանգության ապահովումն է։ Դրա համար էլ անվտանգության համակարգի ձևավորումը առաջնային տեղ է զբաղեցնում պետական համակարգում, որը միտված է հասարակության բնականոն կենսագործունեությունը ապահովելուն՝ լինի դա ստանդարտ իրավիճակներում, թե արտակարգ պայմաններում։ Բայց շատ հաճախ արտաքին և ներքին սպառնալիքների պարագայում երկրները ստիպված են լինում հատուկ միջոցառումներ ձեռնարկել, որոնք նախատեսում են ռեսուրսների կենտրոնացում և անվտանգության… Կարդալ ավելին »

Օրենք՝ ընկերոջ համար․ ԴԱՀԿ նորանշանակ պետը նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է և այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ.«Ժողովուրդ»

«Մարտի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Սակայն պարզվում է՝ մինչև 2020 թվականի փետրվարը վերջինս չէր կարող նման պաշտոն զբաղեցնել: Ինչպես հայտնի է, Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է և այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ: Խնդիրն այն է, որ մինչև այս տարվա փետրվարը գլխավոր… Կարդալ ավելին »

Իրավաբան-պատգամավորը զբաղվելու է Հայաստանի տնտեսության զարգացմամբ.«Ժողովուրդ»

  «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, պատգամավորական ու իրավաբանական գործունեությունը «հորով-մորով» արած, այժմ էլ որոշել է զբաղվել Հայաստան ներդրումներ բերելու և այն խթանելու գործով: Բանն այն է, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է ստեղծել ներդրումների խթանման հարցերով աշխատանքային խումբ, և այն ղեկավարելու է, ոչ ավել, ոչ պակաս, հենց իրավաբան-պատգամավորը:… Կարդալ ավելին »

Ի՞նչ է պետք դատավոր դառնալու համար․ նոր չափանիշներ.«Ժողովուրդ»

  «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը ներկայացրել է օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում և, ըստ էության, նվազեցնել դատավոր դառնալու համար առկա պահանջները: Օրինակ՝ այժմ Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածում ամրագրված է, որ դատավորները պետք է ունենան իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի աստիճան և տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի:… Կարդալ ավելին »

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել կարանտինի մեջ գտնվող անձանց կողքին աշխատող բժիշկներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել այս օրերին կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների կողքին գտնվող բժիշկներին: Նախարարը շնորհակալական խոսքը հղել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիների պարտադրված «հանգիստը» կազմակերպողներին՝ իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանի գլխավորությամբ, որոնք այս օրերին գործուղվել են տարբեր ուղղություններով. Դավիթ Կարապետյան՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոն… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 դեպք

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: Առողջապահության… Կարդալ ավելին »