Daily Archives: 12.03.2020

Շտապօգնության 10 մեքենա իզոլացրել է 40 քաղաքացու

Ըստ մեր տեղեկությունների`այսօր Էջմիածին քաղաքի  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հարակից տարածքից թվով տասը շտապօգնության մեքենա 40 անձանց տեղափոխել է Ծաղկաձոր` «Գոլդեն Փելես» հյուրանոց, որտեղ այս պահին գտնվում են ևս 31 հոգի: Ավելի վաղ տեղեկացել ենք, որ  Էջմիածնում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք: Ինչպես մեզ հայտնում են` նրանք մասնակցել են նշանադրության արարողությանը: Վարակվածները… Կարդալ ավելին »

Ծածկադմփոց չանեք, թե չէ բոլորիս դմփոցը դուրս կգա.Ձերը ՝առաջին հերթին

  Պետք է մի կողմ դնել քաղաքականությունը: Համախմբվել և դրսևորել պատասխանատու պետությանն ու հասարակությանը բնորոշ վարքագիծ: Մի սպասեք, որ դանակը ոսկորին հասնի: Օպերատիվ հաղորդեք ստույգ տեղեկություններ: Ծածկադմփոց չանեք, թե չէ բոլորիս դմփոցը դուրս կգա: Ձերը ՝առաջին հերթին: Հայաստանը փոքր երկիր է: Բերնեբերան լուրերը շատ արագ են տարածվում: Արագ միջոցներ ձեռնարկեք ուսումնական հաստատությունների գործունեության դադարեցման վերաբերյալ:… Կարդալ ավելին »

Խոշոր հրդեհ Արցախի Հանրապետությունում. զինվորների սիրելի «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրը վերածվել է մոխրակույտի. հրշեջները ժամանել են 2 ժամ անց

shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին խոշոր հրդեհի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում՝ գիշերը՝ ժամը 01:00-ից 01:30-ն ընկած ժամանակահատվածում, հրդեհ է բռնկվել Քարվաճառի վարչական տարածքում գործող «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի մասին քաղաքացիներն ահազանգել են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և միայն 2 ժամ անց են… Կարդալ ավելին »

«Նիկո՛լ, դու վերջին մեխը խփեցիր այն համոզմունքի, որ դու ինքնանպատակ ապազգային երևույթ ես».Գևորգ Գևորգյան

Նիկո՛լ, դու վերջին մեխը խփեցիր այն համոզմունքի, որ դու ինքնանպատակ ապազգային երևույթ ես։ Երբ երեկ դու կոկորդդ էիր պատռում ատելությունից և շարունակում ատելություն սերմանել իրականությունից անտեղյակ, հավատացող աչքերով քեզ նայող հասարակ գյուղացու մեջ, ԱՀԿ-ն արդեն համաշխարային պանդեմիա էր հայտարարել։ Բայց չէ, դու այլ կերպ չէիր կարող, պետք է լռության մատնեիր ինչքան հնարավոր էր, որ գենետիկ… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսի պատճառով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը չի մեկնել Փարիզ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են նաեւ պաշտոնական այցեր։ Մարտի 9-25-ը Փարիզում նախատեսված էին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը՝ սոցիալական, առողջապահական, իրավական, միգրացիայի եւ այլն, սակայն դրանք չեղարկվել են։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, որոնց գործուղումները նախապես պլանավորվել էին, չեն մեկնել Փարիզ։ Ավելին, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները մոտ մեկ ամիս առաջ արդեն հաղորդագրություններ են… Կարդալ ավելին »

Նոր կրքեր՝ քաղաքապետարանում․ որտեղ է անցկացնում իր արձակուրդը Մարությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի ներսում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին արձակուրդում է: Եվ մինչ քաղաքապետի թիմակիցները եւ այն մարդիկ, որոնք Մարությանին առաջադրել են Երեւանի քաղաքապետի պաշտոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լծված են սահմանադրական փոփոխությունների՝ «Այո»-ի քարոզարշավի գործին, քաղաքապետը որոշել է կարճատեւ արձակուրդի մեկնել Չեխիա՝ աներոջ մոտ: «Սակայն… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսի պատճառով «Արմենիա» ավիաընկերությունը մինչև ապրիլի 16-ը կասեցնում է չվերթների մեծ մասը

  «Արմենիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել մինչև ապրիլի 16-ը կասեցնել իր չվերթների գերակշիռ մասը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը: ««Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս պահի դրությամբ… Կարդալ ավելին »

Դրամաշնորհային նոր ալիք՝ Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ օրերս ՀՀ տարածքում գործող մի շարք ՀԿ-ներ բավական մեծ չափերի դրամաշնորհի հերթական չափաբաժինն են ստացել։ Այս գործընթացում հատկանշականն այն է, որ տրամադրված գումարները հստակ նպատակների են ուղղվելու։ «Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ գումարներով հիմնականում հանրության շրջանում տարվելու է իբր բռնության դեմ պայքարի (հիմնականում ընտանեկան բռնություններ, կանանց եւ երեխաների իրավունքների… Կարդալ ավելին »

Խոչընդոտում են ներդրողների մուտքը ՀՀ տնտեսություն. Վարչապետը մի բան խոստանում է, մյուս օղակներում չեն անում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներդրումների պակասն ակնհայտ է բոլորիս համար, սակայն այն հատուկենտ պոտենցիալ ներդրողները, որոնք ուզում են ինչ-որ գործ սկսել Հայաստանում, բողոքում են իշխանությունների կողմից ըմբռնման, աջակցության բացակայությունից։ Ավելին՝ ասում են, որ տարբեր օղակներում ամեն կերպ խոչընդոտում են իրենց մուտքը Հայաստանի տնտեսություն։ Նրանցից մեկը, որը պատրաստվելիս է եղել քաղցկեղի բուժման ու ախտորոշման ժամանակակից սարքավորումներ… Կարդալ ավելին »