Daily Archives: 10.03.2020

Արկից էլ մահացու, նավթից էլ «ծանր» և կորոնավիրուսից էլ վտանգավոր

Հայաստանի համար այժմ երեք էկզոգեն (արտաքին ծագման) մարտահրավեր կա՝ 1. ռուս–թուրքական հարաբերությունների սրացման հետևանքով Արցախում հնարավոր էսկալացիան, 2. կորոնավիրուսի տարածման մասշտաբները և արագությունը, 3. նավթի միջազգային գների անկումը։ Այս մարտահրավերների ծագման վրա մենք զրոյական ազդեցություն ունենք, սակայն զրոյական չպետք է լինեն մեր քայլերը՝ հնարավոր բացասական ռիսկերի չեզոքացման կամ ռիսկերի կառավարման առումով։ Ռուս–թուրքական համաձայնությունը Մոսկվայում ակնհայտորեն… Կարդալ ավելին »

Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկատվության` հայտնում ենք, որ Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր` Ռոբերտ Դանիելյանից ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել

Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկատվության` հայտնում ենք, որ Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր` Ռոբերտ Դանիելյանից ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել: Քննիչները նման պահանջ են ներկայացրել Ռոբերտ Դանիելյանի` նախապես պլանավորված բուժզննման մեկնելուց մեկ օր առաջ` այդպիսով անհնարին դարձնելով հույժ կարևոր հետվիրահատական զննման անցկացումը: Քննիչներն անտեսել են` թե իրենց ուշադրությանը ներկայացված… Կարդալ ավելին »

Նախագահական նստավայրում կայացել է կանանց միամսյակին նվիրված տոնական ընդունելություն

Մարտի 8-ի և կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել նախագահական նստավայրում: Շնորհավորելով նախագահի աշխատակազմի կանանց և աղջիկներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ կանանց տոնն ինչ-որ իմաստով նոր կյանքի հետ է կապված: «Դուք եք նոր կյանքի աղբյուրը, քանի որ դուք կյանք եք ստեղծագործում,-ասել է նախագահը: -Դուք մեր ոգեշնչման աղբյուրն եք: Իմ ոգեշնչման աղբյուրը… Կարդալ ավելին »

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելգրադ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հրավերով մարտի 9-11-ը կգտնվի Բելգրադում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: Պատվիրակության կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Արտակ Մանուկյանը, Նազելի Բաղդասարյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը:

Բրյուսելում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ժոզեֆ Բորելի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը և քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր: Ժոզեֆ Բորելը հաստատել… Կարդալ ավելին »

Իշխանությունը մոբիլիզացրել է ուժերը. Ռեկտորը յուրային լինի, որ ուսանողները միաբերան «այո» ասեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող կուսակցության համար Իջեւանում կրկին ակտիվ գործընթացներ են. մարտի 16-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրելու է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն։ Հիշեցնենք, ժամանակին «քայլիստները» մտան նախկին տնօրեն Սամվել Առաքելյանի սենյակ եւ հրաժարական պարտադրեցին: Մասնաճյուղի տնօրենի թեկնածուների մեջ է վարչապետ Փաշինյանի քավորի` Իջեւանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի ընկերը` Հայկ Քամալյանը, որը շարքային դասախոս է,… Կարդալ ավելին »

Ո՞ւմ հետևից է գնալու իշխանությունը. նրանք գիտեն՝ ինչ կանեն պետականացվելիք առանձնատները. «Իրատես»

  «Իրատես» թերթը գրում է. «Իշխանություններն ինչքան էլ արդարանան, բացատրեն, թե ապօրինի գույքը պետականացնելու մասին օրենքը «կուլակաթափություն» չէ, այլ սոցիալական արդարության վերականգնում, պարզ է՝ այն որոշ շրջանակների գլխին է կոտրվելու: Թեեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկնաբանում է, որ օրենքի թիրախում են հայտնվելու կոռուպցիայի մեջ ներգրավված ներկա կամ նախկին պաշտոնատար անձինք, փողերի լվացմամբ զբաղվողներն ու հանցավոր… Կարդալ ավելին »

Ճանաչվել է լավագույն քաղծառայող և ազատվել աշխատանքից… ֆեյսբուքյան գրառումների համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ լրատվամիջոցների մոնիտորինգի եւ վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Արամյանի հետ զրուցելու առիթ «Փաստն» ունեցել է։ Նա հրապարակայնորեն անդրադառնում էր կառույցում առկա խնդիրներին, ներկայացնում իր մտահոգությունները ոլորտի օրենսդրական փոփոխությունների, նաեւ մի շարք այլ հարցերի հետ կապված։ Օրերս պարզ դարձավ, որ նրա նկատմամբ նախ ծառայողական… Կարդալ ավելին »

Գեներալն ի՜նչ իմանար, որ 7 տարի անց իր ոտնահետքերով անցնելու է ՀՀ վարչապետը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին մրցման մեջ մտավ հայտնի ֆոտոլրագրողի հետ ու փորձեց միայն նրան պատկանող դափնիներն էլ իր գլխին քաշել: Որպես «թավշի» հայր՝ «всех времён и народов», թամաշայի մասնակիցների առջեւ վարչապետը լուռ ինքնավստահությամբ արձանագրեց՝ ՀՀ որեւէ «հպարտ» քաղաքացու ճակատագրական քայլ անելուց առաջ, ինքը ո՛չ միայն կարող է անակնկալ հայտնվել դեպքի վայրում,… Կարդալ ավելին »

«Կենաց ու մահու» հանրաքվե. ինչու Փաշինյանը որոշ մարզպետների թույլ տվեց մեկնել արձակուրդ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները, խոսելով սահմանադրական հանրաքվեի մասին, նշում են, թե սա իրենց համար կենաց ու մահու կռիվ չէ, սակայն նրանց տրամադրվածությունն ու ռեսուրսների (մարդկային ու ֆինանսական) «մոբիլիզացիան» լրիվ հակառակի մասին են խոսում։ Իշխանության գործելաոճից պարզ է դառնում, որ այս հանրաքվեն իշխանությունների համար նույնիսկ ավելին է, քան կենաց ու մահու կռիվ. բոլորս ենք տեսնում,… Կարդալ ավելին »