Daily Archives: 24.02.2020

Ստորգետնյա ցնցումներ Իրանում և Թուրքիայում. կան զոհեր

Փետրվարի 23-ին Իրանի Խոյի շրջանում գրանցվել է 5.9 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ, որոնք զգացվել են նաև Թուրքիայի արևելյան շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:53-ին, իսկ երկրորդը` 19:00-ին: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Իրանում տեղի ունեցած երկրաշաժի հետևանքով ցնցումներ և փլուզումներ են եղել Վանի… Կարդալ ավելին »

Վթար Դիտակ գյուղի մոտ. տուժել է յոթ քաղաքացի

Փետրվարի 23-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գուրգեն Պ., ծնված 1951 թ.)… Կարդալ ավելին »

Հայաստանի ԱԳ նախարարությունը եւ Ազգային Ժողովը պարզապես պարտավոր են հաշվետու լինել ժողովրդին եւ հստակ պարզաբանել, ի՞նչ աշխատանք է տարվել այս ուղղությամբ եւ ինչպիսի՞ն են արդյունքները

Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին առաջարկել է ինտենսիվացնել Ադրբեջանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի նախապատրաստումը եւ նախաստորագրել այն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է 2020թ. հունիսին։ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տվյալ համաձայնագրում ԵՄ-ից կորզել մաքսիմալ բարենպաստ ձևակերպումներ։… Կարդալ ավելին »