Daily Archives: 07.02.2020

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կաշխատի RT–ում

Քաղաքական գիտությունների դոկտոր, միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային ժուռնալիստիկայի լրագրության ամբիոնի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը կհամագործակցի ռուսական RT միջազգային հեռուստաալիքի հետ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը: Սողոմոնյանը ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարն էր, այժմ ղեկավարում է նրա գրասենյակը։ Նա բազմաթիվ գիտական մենագրություններ ու ժամանակակից պոպուլիզիմի ֆենոմենին նվիրված հոդվածներ է գրել։ 2009 թ–ին տպագրվել է նրա «Նախագահի… Կարդալ ավելին »

Ոչ մի ուժ` լինի այն իրավաբանական կամ բարձրագույն իրավաբանական, նշանակություն չունի Նիկոլ Փաշինյանի,և յուր հանցագործների համար

Ոչ մի ուժ` լինի այն իրավաբանական կամ բարձրագույն իրավաբանական, նշանակություն չունի Նիկոլ Փաշինյանի(հանցագործության կազմակերպչի) և յուր հանցագործների համար։ Նրանք ճանաչում են միայն ուժի այն տեսակը, որը հնարավորություն կտա պահել զավթածը որքան հնարավոր է երկար։ ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Այլ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին: Նորմատիվ… Կարդալ ավելին »

«Նիկոլի մոլի պաշտպանների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես արտագաղթածները». Ստեփան Դանիելյան

Նիկոլի մոլի պաշտպաների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես արտագաղթածները. դա հետաքրքիր ֆենոմեն է։ Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր է նախ այն առումով, որ այդ մարդիկ որոշում կայացնելով լքել Հայաստանը, կարծես թե էթիկական ու պարզ բանական պատճառով չպետք է ակտիվորեն միջամտեին ներքաղաքական խնդիրներին, որովհետև… Կարդալ ավելին »

Իդլիբում Թուրքիայի զինուժը կրակ է բացել Սիրիայի բանակի վրա

Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը։ Ըստ թուրքական աղբյուրների՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սիրիայի բանակն իր վերահսկողության տակ է առել Սերաքիբ բնակավայրը, որն ըստ թուրքական աղբյուրների՝ ունի ռազմավարական էական նշանակություն։ Կրակը բացվել է թուրքական այն դիտակետերից, որոնք մոտ են Սերաքիբին։ Նշվում է, որ այդտեղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի և… Կարդալ ավելին »

Հանրաքվեի մաթեմատիկան՝ «Կոնսենսուս մինուս բռնապետություն».Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն իրականում հանրաքվեի է դնում իր անձնական իշխանությունը մեծացնելու և ամբողջատիրական ռեժիմ սարքելու հարցը։ Ժանրի կանոնների համաձայն՝ նա այդ ամենն անում է ժողովրդի անունից։ ՀՀ հպարտ ու ավելի հպարտ քաղաքացիներին Փաշինյանը համոզում է, որ երազանքների ՍԴ և ինքնիշխան պետություն ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել մահմեդական, ասիական ու աֆրիկյան խառնուրդ հիշեցնող պետական համակարգ՝ «ժողովրդի» գլխավորությամբ։… Կարդալ ավելին »

Մադիիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», երեկ, դուրս մնացին Արքայական գավաթի խաղարկությունից.Armsport

Ռեալն ու Բարսելոնան դուրս մնացին Արքայական գավաթի խաղարկությունից նույն օրը. վերջին անգամ նման բան եղել էր 65 տարի առաջ: «Ռեալը» պարտվեց «Ռեալ Սոսիեդադին», իսկ «Բարսելոնան»՝ «Ատլետիկին»: Վերջին անգամ 2 գրանդները միասին, նույն օրը դուրս էին մնացել գավաթի խաղարկությունից 1955 թ-ի մայիսի 9-ին: Այդ ժամանակ «Ռեալը» պարտվեց «Սևիլիային», իսկ «Բարսելոնան», կրկին, «Ատլետիկին»:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Օրերս համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի թիվ 160 դպրոցի մոտակայքից փորձել են երեխա առևանգել։ Փետրվարի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին դիմում էր ներկայացրել Ավանեսովի փողոցի մի բնակիչ, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, անծանոթ մի տղամարդ իր 7-ամյա դստերը տարբեր խոստումներ է տվել ու շենքի մուտք կանչել։ Ըստ դիմումի՝ տղամարդը հասկանալով, որ… Կարդալ ավելին »

Հրդեհ «Իսրայել Օրի» հյուրանոցում

Այսօր փետրվարի 7-ին, ժամը 04:48-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոցի նկուղային հարկում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին, մարվել՝ 06:11-ին: Ամբողջությամբ այրվել… Կարդալ ավելին »

«Մեկնարկեց հեղափոխությունը. Շնորհավորում եմ բոլորիդ».Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավորում եմ բոլորիդ, Հայաստանում վերջապես տեղի ունեցավ այն, ինչին շատերս սպասում էինք երկու տարի շարունակ, իսկ ոմանք շատ ավելի երկար: Մեկնարկեց հեղափոխությունը: Երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածն ըստ էության արձանագրեց ժողովրդավարական մեխանիզմների մահվան սկիզբը: Սա մի իրադարձություն էր, որին, թեկուզ և ենթագիտակցաբար, այնուամենայնիվ շատ անհամբեր սպասում էր համայն… Կարդալ ավելին »