Daily Archives: 15.01.2020

Իրաքում հրթիռակոծվել է ռազմաբազան, որտեղ ամերիկացի զինծառայողներ են տեղակայված

Իրաքում հրթիռակոծվել է «Էթ-Թաջի» ռազմաբազան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Al-Hadath  հեռուստաալիքին: Ռազմաբազան, որում տեղակայված են ամերիկացի զինվորականները, գտնվում է Բաղդադից հյուսիս: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հիշեցնենք, որ կիրակի՝ հունվարի 12-ին, հրթիռակոծվել  էր «Բալադ» ռազմաբազան, որտեղ նույնպես ամերիկյան զորքեր են գտնվում։

Երթևեկության փոփոխություն Երևանի Կիևյան-Հալաբյան- Լենինգրադյան փողոցների խաչմերուկում

Կիևյան կամրջի վրա տրանսպորտային միջոցների կուտակումներից, ինչպես նաև երթևեկության հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար 2020թ. հունվարի 15-ից Երևան քաղաքի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկում անընդհատ երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Հալաբյան փողոց՝ ներկայումս գործող ուղիղ կամ դեպի աջի փոխարեն: Նշված խաչմերուկում լուսացույցի վրա կտեղադրվի դեպի… Կարդալ ավելին »