Daily Archives: 27.11.2019

Լարված իրավիճակ՝ ոստիկանության դիմաց. Aysor.am

Aysor.am-ը գրում է․ «Այս պահին լարված իրավիճակ է ոստիկանության վեցերորդ վարչության դիմաց: Փաստաբանին արգելում են տեսակցել իր վստահորդին, որն այսօր բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Փաստաբան Վահե Դանիելյանն Аysor.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն շուրջ 40 րոպե է՝ պայքարում է, որպեսզի իրեն թույլ տան մուտք գործել ոստիկանության վեցերորդ վարչություն և իրավական աջակցություն ցուցաբերել իր վստահորդին: «Ինձ ասում… Կարդալ ավելին »

«Փաստաբանի արտոնագիրն ամենաթողության երաշխիք չէ». ԱԱԾ

Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված  մեկնաբանությունները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առերևույթ ծանր հանցագործության կատարման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը, պարտավոր լինելով ապահովել գործով հանգամանքների բազմակողմանի,… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում է

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 28-ը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Ղրզստանի Հանրապետություն, տեղեկացնում է Primeminister.am–ը: Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

ՀՅԴ-ն հանդիպել է Արցախի նախագահի թեկնածուների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցությունն Արցախում քաղաքական ուժերի ու նախագահի թեկնածուների հետ քաղաքական կոնսուլտացիաները շարունակում է։ Մեր տեղեկություններով՝ հանդիպել են հիմնական թեկնածուների հետ․ նպատակը միասնական սկզբունքներով ընտրությունների գնալն է: Հանդիպել են Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի, Աշոտ Ղուլյանի, Մասիս Մայիլյանի հետ: Ըստ ամենայնի, մինչեւ տարեվերջ կհայտարարեն, թե որ թեկնածուին են սատարում կամ առաջադրո՞ւմ են սեփական թեկնածու։… Կարդալ ավելին »

Ինչպե՞ս են դատավորներն անցնելու վեթինգի «թրի տակով» և ովքեր են լինելու առաջինները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ հանրային օրակարգում է գտնվում դատական համակարգում վեթինգ անցկացնելու նախաձեռնությունը, որի մասին կառավարության նիստում ժամանակին հանձնարարական էր տվել Նիկոլ Փաշինյանը։ Անցած շաբաթ կառավարության նիստում հաստատվեց եւ ԱԺ ուղարկվեց դատավորների բարեվարքության գործընթացն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը հնարավորություն է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ,… Կարդալ ավելին »

«Հոկտեմբերի 27-ի» գործը քննող դատավորը ԱԱԾ-ի տեսադաշտում է. «պրո՞մխ» է տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք: Բայց ԱԱԾ-ն չբարձրաձայնեց, թե ինչ պաշտոնատարների մասին է խոսքը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այդ գործով անցնում է 1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը քննած դատավոր… Կարդալ ավելին »

Արամյանցի տան թնջուկը մնում է օդում կախված. Դղյակը հնարավոր է՝ ոչնչանա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ախթալայում գտնվող թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի 120-ամյա տունը, որը լոռեցիների հպարտության առարկաներից է, այսօր փաստացի անտերության է մատնված: Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում: Մտավորականները երկու տարի առաջ մի քանի անգամ դիմել էին պատկան մարմիններին,… Կարդալ ավելին »