Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրականում պետք չէ հայհոյել ներկայիս իշխանություններին: Այո, նրանք ապաշնորհ են, բայց մեղավորության մեծ բաժինը նրանցը չէ: Պետք է հասկանալ, թե ով է ծնել նրանց, ում պահանջարկով են նրանք առաջացել հենց այդպիսին: Ու բոլոր այս հարցերը տանում են դեպի ՆԱ՝ դեպի Պողոսը: Պողոսը՝ ինչպիսին որ կա, իրեն համապատասխան իշխանության պահանջարկ է ձևավորում ու ընտրում: Պողոսը իր իսկ ծոցից է հանում իր իշխանությանը, ծնում, սնում, մեծացնում: Ու եթե այդ իշխանությունը կեղեքում է, շահագործում ու օգտագործում հենց Պողոսին, դա միայն այն պատճառով է, որ Պողոսը ինքն է դա ուզում, դա կենսամակարդակի այն լեվելն է, որին արժանի է Պողոսը:
Պողոսի ծնած իշխանությունն ապահովում է հենց Պողոսի ինտելեկտին, Պողոսի գիտակցությանը համապատասխան միջավայր: Ու եթե ներկայիս միջավայրում գերիշխում է կոլեկտիվ գիտակցությունը, դա միայն նշանակում է, որ այդ միջավայրի առանձնյակները պողոսներն են:
Իսկ մեր խնդիրը հենց նրանումն է, որ մենք այդքան չենք կարևորում Պողոսին, բայց իրականում ամեն ինչի հիմքը հենց Պողոսն է»:
#պողոսապատում