Հատուկ քննչական ծառայությունում առաջիկայում կոռուպցիոն գործերով նորություններ են սպասվում:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Հետևեք մեր լուրերին, մեր կայքին և առաջիկայում կտեսնենք կոռուպցիոն գործերով նորություններ»,- նշեց ՀՔԾ պետը և փակագծերը չբացեց, թե հատկապես ում մասին է խոսքը:
Խոսելով մամուլում շրջանառվող իր հրաժարականի մասին լուրերի մասին՝ Սասուն Խաչատրյանն ասաց, որ բամբասանքներ չի մեկնաբանում: