Daily Archives: 18.09.2019
Կառավարության անդամների գործուղումների համար պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 250 մլն դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարության անդամների գործուղումների համար պետական բյուջեից հատկացվում է լրացուցիչ 250 մլն դրամ: Հիմնավորման մեջ ասված է, որ 2019 թվականի պետական բյուջեով 1185 ծրագրի միջոցառումների գծով նախատեսված գումարները բավարար չեն։ Խոսքը վերաբերում է նաև ՀՀ վարչապետի որոշումների և նախագծերի պարտավորությունների համար անհրաժեշտ ծախսերին: Այդ գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: