Այո, Նիկոլ Փաշինյանին դասալիք չպետք է անվանենք…
Դասալիքը, այս բառի ամենաուղղակի իմաստով, դա այն անձն է, ով ՛լքել է դասակը՛, այսինքն գոնե մեկ անգամ զինվորական համազգեստ է կրել, գոնե մեկ անգամ “подъем” և ”отбой” հրահանգներն է լսել, հաց է կիսել իր զինակից ընկերների հետ, ապրել է ուս ուսի կանգնելու և մարտի դաշտում միմյանց մեջքը պահելու, զինվորական եղբայրության գզացողությունը, և հետո ինչ-ինչ պատճառներով առանց թույլատվության լքել է ծառայության վայրը կամ մարտի դաշտը…
Նման արարքը չի կարելի արդարացնել, բայց հնարավոր է հասկանալ և պատճառաբանել: Ասենք՝ երիտասարդությանը բնորոշ անպատասխանատվությամբ, սիրած աղջկան տեսնելու ցանկությամբ, ընկերոջը օգնության հասնելու անհրաժեշտությամբ կամ պարզապես վախի զգացողությունը հաղթահարել չկարողանալով և այլն:
Նիկոլ Փաշինյանը իրականում ՊԱՐՏԱԶԱՆՑ է:
Նա այն անձնավորությունն է, ով նույնիսկ չի էլ ցանկացել կատարել հայրենիքի նկատմամբ իր ունեցած պարտականությունը և գտել է հնարավորություն խուսափել զինվորական ծառայությունից: Նույն կերպ նա դրսևորում է իրեն մինջ օրս՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով հանդերձ չի կատարում իր պարտականությունները և տրված խոստումները:
Նման վարքագիծը հնարավոր չէ ՈՉ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ, ՈՉ ԷԼ ՀԱՍԿԱՆԱԼ ԿԱՄ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼ:
Նա ուղղակի այդպիսինն է՝ ստախոս և պարտազանց:
Հ.Գ. Ապրիլյան պատերազմի օրերին ձևական Արցախ գնալը և սեփական փիառի համար համազգեստով լուսանկարվելը հաշիվ չի: