ՀՀ կառավարությունը մոտ 3.3 մլն դրամ կհատկացնի հայ քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրման համար:
Նախատեսվում է արձանը տեղադրել Դեմիրճյանի անունը կրող մարզահամերգային համալիրի տարածքում:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Գումարը նախագծային աշխատանքների իրականացման նպատակով կհատկացվի Երևան համայնքին:
Տարիներ առաջ պետությունը մտադիր էր տեղադրել Դեմիրճյանի արձանը Մաշտոցի պողոտայում, սակայն նախագիծն այդպես էլ ընթացք չէր ստացել:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news