«Շատ քննարկվեց ԲԴԽ անդամի ընտրության հարցը, երբ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց ներկայացրած պաշտոնին:
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որոնց համաձայն՝ վարչապետը ծանր խոսակցություն է ունեցել պատգամավորների հետ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Փաշինյանը հանդիմանել է խմբակցության ղեկավարությանն ու անդամներին՝ զարմանալով, թե ինչո՞ւ են հարցը այդ օրը դրել քվեարկության, եթե գիտեին, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորներ կան:
Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ ևս մեկ արտահերթ լինի, որպեսզի կարողանան ԲԴԽ անդամի ընտրության հարցը կարգավորել»: